Տրապիզոն նահանգի առաջին ատյանի դատարանը ևս մեկ անգամ է դատապարտել Յանիս Հայալին, ով այս անգամ մեղադրվում է 2004թ. Տրապիզոնի ՄաքԴոնալդս ռեստորանում պայթյուն կազմակերպելու համար։ Պայթյունի արդյունքում վիրավորվել էր 6 մարդ: Այս մասին հաղորդում է Hurriyet-ը:
Հայալը նաև հայազգի լրագրող Հրանտ Դինքի սպանության մեջ կասկածվող հիմնական անձանցից մեկն է: Վերաքննիչ գերագույն դատարանը մասնակիորեն չեղյալ է համարել դատարանի նախկին որոշումը, համաձայն որի Հայալը դատապարտվել էր ավելի քան 6 տարի ազատազրկման և գործը վերադարձրել առաջին ատյանի դատարան:
Վերաքննիչ դատարանի որոշման մեջ ասվում է, որ տեղական դատարանի վճիռը, որը վերաբերվում է «պայթուցիկներ նետելուն», «այլոց սեփականությունը պայթուցիկ նյութերի միջոցով վնասելուն» և «մարդկանց պայթուցկիկ միջոցների միջոցով վիրավորելուն» պետք է վերանայվի և փորձարկման շրջան նշանակվի, ինչը ժողովրդի մեծամասնության կողմից դիտվում է որպես ներման շնորհում:
Տեղական դատարանը, այնուամենայնիվ, պնդել է իր որոշումը` նշելով, որ Հայալը կարող է կրկին հանցանք գործել: Դատարանը վերջնական որոշմամբ չի դադարեցնել պատժի կատարումը և Հայալին թողել է բանտում:
Թերթ.am
Suscribirse a:
Enviar comentarios (Atom)
0 comentarios:
Publicar un comentario