«Ամերիկացիներն իրենք են ականատեսն եղել Ցեղասպանությանը։ Ամերիկացիներն ունեցել են դիվանագետներ, ամերկացիներն ունեցել են միսիոներներ, ամերկացիներն ունեցել են բիզնեսմեններ, և ամերիկացիները մեր կարիքը չունեն համոզվելու Ցեղասպանության փաստի մեջ»,– այսօր իր պաշտոնավարման մեկ տարվա առիթով կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։
Երկրի ղեկավարը որպես օրինակ նշել է, որ ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում տեղի ունեցած բազմաթիվ քննարկումների ժամանակ հազվադեպ են եղել այն ելույթները, որոնցում ասվում էր, թե Հայոց ցեղասպանություն չի եղել։ Քննարկումների ժամանակ մի մասն ասում էր՝ եղել է ցեղասապնություն, մյուս կեսը, թե հիմա ժամանակը չէ այն ճանաչելու։
«Այնպես որ, Միացյալ Նահանգները եթե համարեն, որ այսօր ցեղասպանության ճանաչումը կարող է հանդիսանալ գործոն, որը կխոչընդոտի նոր ցեղասպանությունների կազմակերպմանը, որ կօգնի պայքարելու տեռորզիմի դեմ, այլ հանցագործությունների դեմ, Միացյալ Նահանգները դա կանեն, եթե ոչ, դա չեն անի։ Ես չեմ կապում այս գործընթացը մեր հարաբերությունների հետ (նկատի ունի Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի ազդեցությունը հայ–թուրքական հարաբերությունների վրա–հեղ.)։ Եթե կապենք, ապա յուրաքանչյուր ճանաչման դեպքում մեր հարաբերությունները կարող են վատանալ։ Մենք չէ, որ ԱՄՆ–ին դրդում ենք ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,– ասել է նախագահ Սերժ Սարգսյանը։
Թերթ.am
Suscribirse a:
Enviar comentarios (Atom)
0 comentarios:
Publicar un comentario