Եգիպտոսում Հայաստանի դեսպանության և մոտ հինգ հազար աշակերտ ունեցող եգիպտական Դր. Ներմին Իսմայիլ միջնակարգ դպրոցների ցանցի (Dr. Nermien Ismail Language Schools) տնօրինության միջև ձեռք էր բերվել պայմանավորվածություն, որի համաձայն, դպրոցների 5-րդ դասարանների համար հաստատվել է ուսումնական նախագիծ «Հայաստանը» թեմայով։
Ինչպես հայտնում են ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից, այդ կապակցությամբ ապրիլի 8-ին Եգիպտոսում Հայաստանի դեսպանություն են այցելել դպրոցի տնօրենն ու 20 աշակերտներ և հանդիպել դեսպան Ռուբեն Կարապետյանի հետ։ Հանդիպման ընթացքում Հայաստանի դեսպանը նշել է նման նախաձեռնությունների կարևորությունը, որոնք միտված են եգիպտացի երեխաների շրջանում Հայաստանի ու հայ ժողովրդի վերաբերյալ տեղեկության տարածմանը։
Ռուբեն Կարապետյանն ընդգծել է, որ հայ-եգիպտական բազմադարյա բարեկամությունը հիմնված է ազնվության, նվիրվածության, փոխադարձ հարգանքի վրա, և այդ էջերի վերհանումն ու քարոզումն այսօր կենսական նշանակություն ունի։
Հանդիպման ավարտին դեսպանը դպրոցի տնօրենին է փոխանցել Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի, եգիպտահայության և հայ-եգիպտական հարաբերությունների վերաբերյալ գրքեր գրադարանների համար։
Թերթ.am
2009-04-13
Եգիպտացի աշակերտներն այցելել են Եգիպտոսում Հայաստանի դեսպանություն
Publicado por Hayasa en 18:01
Etiquetas: Իրադարձային, Հայաստան
Suscribirse a:
Enviar comentarios (Atom)
0 comentarios:
Publicar un comentario