2009-04-26

ԱՄՆ-ը պետք է հետևեր Կանադայի Խորհրդարանի օրինակին և ճանաչեր Հայոց Ցեղասպանությունը

Կանադայի հայերի կոնգրեսը (CCA) խորապես հիասթափվել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հայտարարությունից, որն արվել էր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը: Կանադայի հայերի կոնգրեսը կարծում է, որ այդ հայտարարությունը կտրուկ տարբերվում է այն հայտարարություններից, որոնք Բարաք Օբաման արել է նախընտրական քարոզարշավի ընթացքում, այն է` «որպես ԱՄՆ նախագահ` ես ճանաչում եմ Հայոց ցեղասպանությունը»:

«ԱՄՆ նախագահը արտասանեց «Մեծ Եղեռն»: Դա կարևոր քայլ է, բայց Կանադայի և ողջ աշխարհի հայերը կոչ են անում ամերիկյան առաջնորդին առաջին իսկ հնարավորության դեպքում ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,- ասվում է CCA հայտարարությունում: Կանադայի հայերը հիասթափված են նրանից, որ Բարաք Օբամայի վարչակազմը չի հետևել Կանադայի խորհրդարանի օրինակին և չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը:


Աղբյուրը` PanArmenian.net

0 comentarios:

Suscribete via RSS

Entradas RSS

Add to The Free Dictionary Top Blogs Suscribirse a Bloglines Add to Excite MIX Top Blogs Top Blogs Top Blogs Top Blogs