2009-04-27

«Օբաման խոստումնադրուժ եղավ», հայտարարել է ՀՅԴ Հայ դատի գրասենյակի պատասխանատուն

«Նախագահ Օբամայի հայտարարությունը ավելին էր, քանի մինչև հիմա ԱՄՆ–ի նախագահների հայտարարությունները՝ բացառությամբ նախագահ Ռեյգանի»,– ապրիլի 25-ի «Դե ֆակտո» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայ հեղափոխական դաշնակցության քաղաքական հարցերի և Հայ դատի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը։ Այն հարցին, թե մեկ բառով ինչպե՞ս կարելի է որակել Օբամայի հայտարարությունը, Կիրո Մանոյանը պատասխանել է՝ «ուխտադրուժ»՝ նկատի ունենալով, որ նախագահ Օբաման ուխտադրուժ եղավ բառացիորեն չարտասանելով Ցեղասպանություն բառը, թեև նշեց, որ իր անձնական վերաբերմունքը 1915 թ. դեպքերի վերաբերյալ չի փոխվել։

Կոալիցիայի մեջ մտնող Դաշնակցություն կուսակցությունը խորը հիասթափություն է ապրել ոչ միայն նախագահ Օբամայից, այլև ապրիլի 22–ին Հայաստանի, Թուրքիայի և Շվեյցարիայի արտգործնախարարների համատեղ հայտարարությունից, ըստ որի կողմերի միջև համաձայնություն կա ու սահմանվել է «Ճանապարհային քարտեզ» ծրագիրը։ ՀՅԴ–ական գործիչը նկատել է, որ նախ այդ հայտարարությունից երևում էր, թե ինչպիսին կլինի նախագահ Բարաք Օբամայի ասելիքը, և հետո՝ հասկացվում էր, որ այս տարի Հայաստանի և Թուրքիայի միջև որևէ պայմանագիր չի ստորագրվի։
Կիրո Մանոյանը կարծիք է հայտնել, որ հայտարարությունը ստորագրելու Հայաստանի մեղսակցությունը Օբամային հիմք տրվեց Ցեղասպնություն բառը չօգտագործելու։Նա միևնույն ժամանակ հայտարարել է, թե Ցեղասպանություն բառի չօգտագործումը նախագահ Բարաք Օբամայի կողմից չի նշանակում, որ ինքը դա չի ասի ընդհանրապես, քանի որ, ըստ Հայ դատի գրասենյակի ղեկավարի, Օբաման չի ցանկացել խանգարել Հայաստանի և Թուրքիայի միջև ընթացող բանակցություններին։ Իսկ բանակացությունները, Մանոյանի խոսքով, չեն կարող հավերժ լինել, Թուրքիան էլ չի կարող այդ քարտով անընդհատ սպառնալ, ուստի Օբաման ամեն պահի կարող է արտաբերել Ցեղասպանություն բառը։
Ի դեպ, ինչ վերաբերվում է Հայաստանի և Թուրքիայի միջև ընթացող բանակցությունների ժամկետին, ապա, ըստ Կիրո Մանոյանի, դրա վերջնաժամկետն է ֆուտբոլային հաջորդ մրցափուլը, ինչի մասին խոսել է նաև նախագահ Սերժ Սարգսյանը։

«Ապրիլի 22–ի (նկատի ունի վերոնշյալ հայտարարությունը–հեղ.) հարվածը մեծ էր, բայց դա չի նշանակում, թե անելիքներ դեռ չկան»,– հայտարարել է ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերով գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը ու ավելացրել, որ Հայաստանը պետք է հստակեցնի, թե Հայոց ցեղասպանության ճանաչման առումով փոխվե՞լ է, թե՞ չի փոխվել Հայաստանի արտաքին քաղաքականությունը։ Դաշնակցական գործիչը մինչդեռ կարծում է, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը փոխվել է։


Թերթ.am

0 comentarios:

Suscribete via RSS

Entradas RSS

Add to The Free Dictionary Top Blogs Suscribirse a Bloglines Add to Excite MIX Top Blogs Top Blogs Top Blogs Top Blogs