Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի երեկվա հայտարարությունը հակասական արձագանքների է արժանացել աշխարհում, սակայն ԱՄՆ-ում «ցեղասպանության» բառի չատրաբերումը հուսահատություն, հիասթափություն և որոշակի զայրույթ է առաջացրել ամերիկահայերի շրջանակներում։
Ինչպես հաղորդում է Los Angeles Times-ը, որոշ ամերիկահայ ակտիվիստներ բողոքի ցույցեր են կազմակերպել և հայտնել իրենց դժգոհությունը Օբամայի ելույթի վերաբերյալ։ Ինչպես հայտնում է Միացյալ Նահանգներում բնակվող հայ ակտիվիտսներից մեկը, «մեզանից յուրաքանչյուրը հիասթափված է, քանի որ Օբաման մեզ հուսադրել էր, որ կճանաչի Հայոց ցեղասպանությունը»։ Հազարավոր ակտիվիստներ հավաքվել էին Մոնտեբելոյում գտնվող հայերի զոհերի հուշարձանի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
Ինչպես հայտնում է ամերիկյան թերթը, որոշ ամերիկահայերի մոտ զայրույթի պատճառ է հանդիսացել նաև Հայաստանը, որը, ըստ ակտիվիտսների, նույնպես իր մեղավորության ճափաբաժինն ունի Հայոց ցեղասպանության չճանաչման համար։
Նշենք նաև, որ Օբամայի խոսքերը բողոքի և անհանդուրժողականության մեծ ալիք են բարձրացրել նաև Լոս Անջելեսի քաղխորհրդի շենքի մոտ, «Փոքր Հայաստան» թաղամասում, ինչպես նաև Թուրքիայի հյուպատոսության շենքի մոտ ու Արևմտյան Հոլիվուդում։
Թուրքիայի հյուպատոսարանի մոտ հազարավոր ցուցարարներ վանկարկում էին «Օբամա, պահիր խոստումդ», «Ամոթ քեզ, Թուրքիա՛» և «1915թ. էլ երբեք չի կրկնվի» կարգախոսները։ LA Times–ի հաղորդմամբ, Բարաք Օբամայի նախընտրական քարոզարշավի նախապատրաստական աշխատանքների մասնակից ամերիկահայը նշել է, որ ինքը «հուսալքված է, որ նախագահը խուսափել է ցեղասպանություն բառից»։
Մոնտեբելոյում Հայոց ցեղասպանության զոհերի հիաշատակի առթիվ՝ Հայ առաքելական եկեղեցին կազմակերպել էր պատարագ և ծիսակարգային արարողություն, որի ընթացքում միանման համազգեստներ հագած հայ երիտասարդները ծաղկեպսակներ էին դնում ցեղասպանության հուշարձանի մոտ։ Մասնակիցներից մեկի համաձայն՝ «մենք բոլորս հիասթափված ենք, սակայն ի՞նչ կարող ենք անել։ Այս ամենը մեզ ստիպում է միայն ավելի շատ աշխատել, որպեսզի մենք համոզված լինենք, որ Օբաման կկատարի իր խոստումը հաջորդ անգամ»։
Թերթ.am
2009-04-26
Օբամայի հայտարարությունը հիասթափեցրել է ամերիկահայերին
Publicado por Hayasa en 0:13
Etiquetas: Եղեռն, Իրադարձային
Suscribirse a:
Enviar comentarios (Atom)
0 comentarios:
Publicar un comentario