Թեև ԱՄՆ–ի թուրքական կոալիցիան շնորհակալական ուղերձ է հղել Բարաք Օբամային՝ «ցեղասպանություն» բառը չօգտագործելու համար, Թուրքիայում տարբեր կարծիքներ կան ԱՄՆ նախագահի ելույթի շուրջ։
Մասնավորապես, այսօր լույս տեսած թուրքական թերթերում նշված է, որ, չնայած Բարաք Օբաման չարտասանեց «ցեղասպանություն» բառը, սակայն նա «բավական ծանր բառակապակցություն օգտագործեց՝ «Մեծ եղեռն»»։ Թուրքիայում հայտնի դեսպան և դիվանագետ, այժմ թոշակի անցած Յալիմ Էրալպը, մասնավորապես, ասել է, որ «այս որակումը նշանակում է ցեղասպանություն»։
Բացի այդ, մամուլում նշվում է, որ գրեթե նույն արտահայտություններն են օգտագործվել թուրք մտավորականների կողմից, որոնք ներողություն են խնդրել հայերից 1915թ. իրադարձությունների համար։
Թերթ.am
2009-04-26
Թուրքիայում տարբեր կարծիքներ են հնչում Օբամայի ելույթի վերաբերյալ
Publicado por Hayasa en 0:08
Etiquetas: Եղեռն, Իրադարձային
Suscribirse a:
Enviar comentarios (Atom)
0 comentarios:
Publicar un comentario