«Շատերին է հետաքրքրում, թե ով է այցելում թանգարան: Վերջին ժամանակներում դիտվում է հետաքրքիր և նոր դինամիկա. թուրք այցելուների թիվն ավելացել է»,- այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը:
Թանգարանի փոխտնօրեն Արփինե Բաբլումյանը, իր հերթին, ավելացրել է, որ, սկսած սեպտեմբերից, յուրաքանչյուր երկրորդ օր Թանգարան այցելում են թուրքեր:
Նրա խոսքերով` այդ այցելուների թվում ոչ միայն գործարարներ են, այլ նաև ուսանողներ: «Նրանք հետաքրքրություն են ցուցաբերում թանգարանի հանդեպ, բազմաթիվ հարցեր են տալիս, իրենց գրառումներն են թողնում հյուրերի գրքում և շատ տպավորված գնում են»,- եզրափակել է նա:
Ավելացնենք, որ Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանիում պահվում են ավելի քան 60 հազար տարբեր նմուշներ, այդ թվում՝ պաշտոնական փաստաթղթեր և լուսանկարներ:
Tert.am

0 comentarios:
Publicar un comentario