«Խոսքի ազատության ցուցիչ» զեկույցի համաձայն, որն ավանդաբար կազմում է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը, Հայաստանը զբաղեցրել է 111-րդ տեղը՝ նախորդ տարվա համեմատ նահանջելով մեկ հորիզոնականով, հայտնում է կազմակերպության պաշտոնական կայքը։
Առաջին եռյակում են Դանիան, Ֆինլյանդիան և Իռլանդիան։ Հավելենք, որ այս տարի բազմաթիվ եվրոպական երկրներ զգալիորեն զիջել են դիրքերը։
«Մեզ անհանգստացնում է այն, որ եվրոպական ժողովրդավարական երկրները, ինչպես օրինակ Ֆրանսիան, Իտալիան և Սլովակիան, տարեցտարի վատթարացնում են իրենց դիրքերը «Խոսքի ազատության ցուցիչում»։ Եվրոպան պետք է օրինակ ծառայի այլ երկրների համար»,- նշել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ժան Ֆրանսուա Ժուլյարը։Ինչ վերաբերում է մեր տարածաշրջանին, ապա այդ ցուցանիշով Վրաստանը զբաղեցնում է 81-րդ տեղը, Թուրքիան՝ 123-րդ, Ադրբեջանը՝ 146-րդ և Ռուսաստանը՝ 153-րդ։
Միացյալ Նահանգները բարձրացել են 20 հորիզանականով շնորհիվ «Օբամայի գործոնի»։ Կազմակերպության քարտուղարին հատկապես անհանգստացնում է իրավիճակն Իրանում։ «Այդ երկիրը խոսքի ազատության ցուցիչով մոտենում է աղետալի իրավիճակի, որի մեջ տարիներ շարունակ գտնվում են Հյուսիսային Կորեան և Թուրքմենստանը»,- նշել է նա։
Հավելենք, որ այդ ցուցակում վերջին հորիզոնականն է զբաղեցնում Էրիտրեան։
Թերթ.am

0 comentarios:
Publicar un comentario