
73-ամյա իրանահայը չի կիսում այն տեսակետը, թե այսօրվա Թուրքիան Օսմանյան Թուրքիայի իրավահաջորդը չէ, պատասխանատվություն չի կրում 1915թ. ցեղասպանության համար. «Ես զարմանում եմ, թե մարդիկ, ինչպես կարող մոռանալ ոչ վաղ անցյալ: Մեզ կոտորել են օրը ցերեկով' խաղաղ պայմաններում: Այսօր ինչպես կարելի է վստահել Թուրքիային: Այն պետությունները, որոնք այսօր մեզ կոչ են անում հարաբերություններ զարգացնել Թուրքիայի հետ, ինչպես կվարվեին նրանք մեր փոխարեն, եթե աչքի առաջ ցեղասպանություն ունենային: Ես դեմ եմ սահմանի բացմանը: Մենք մեր ոչնչացման սահմանն ենք բացելու: ԼՂ-ն են դրել այդ հարաբերություններում, հողեր տալուց են խոսում, թիզ հողից են խոսում, իսկ մեր երկիրը սանտիմետրի վրա է մնացել»:
Նրան վիրավորում են նաեւ այն տեսակետները, թե սփյուռքը Հայաստանին այլեւս տալու բան չունի. «Իմ միակ դստերս ավարտել է Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիան: Ես ամբողջ կյանքում Իրանում աշխատել եմ նավթարդյունաբերությունում: Այսօր թոշակառու եմ եւ իմ թոշակը ես ծախսում եմ Հայաստանում: Սա նաեւ մեր սփյուռքահայերիս հայրենիքն է: Ինչու եք մեզ զրկում հայրենիքից»:
Աղբյուրը. Ա1+
0 comentarios:
Publicar un comentario