2009-09-30

Ցեղասպանության փաստը հակառակն ապացուցելը ծիծաղելի է. Հայկ Դեմոյան

Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ Համալիրում կայացած հանդիպմանը հայ–թուրքական Արձանագրությունների վերաբերյալ իրենց մտահոգություններն են արտահայտել Հանրային խորհրդի մի շարք անդամներ։ Մասնավորապես, մասնագիտորեն արտահայտվել և հարցեր է բարձրացրել Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը։

Դեմոյանը մտահոգությունները ներկայացնելիս մատնանշել է Արձանագրություններում գործող սահմանների և Կարսի պայմանագրի հետ աղերսներ ունեցող դրույթները, որպես ամենահուզական կետ՝ նշել է պատմաբանների հանձնաժողովի ստեղծման մասին դրույթը։
«Հայոց ցեղասպանության հիմնահարցը գիտականորեն ուսումնասիրված, վավերացված, դրա իրավական, համեմատական և գիտական աստիճանը քննության և ուսումնասիրության այնքան խորն է, որ որևէ մեկ փորձ՝ ապացուցել հակառակաը կամ ինչ–որ մի արխիվում, ինչ–որ մի փոշոտ գզրոցում գտնել նոր փաստաթուղթ, որպեսզի ապացուցվի հակառակը, ուղղակի ծիծաղելի է»,– հայտարարել է Հայկ Դեմոյանը։

Շարունակելով՝ Դեմոյանը շեշտել է. «Կարող եմ Ձեզ վստահեցնել, որ թուրքական կողմի համար մենք ունենք բոլոր հնարքներն ու փաստարկները, որպեսզի կարողանանք ոչ միայն ընդդիմանալ, այլ նաև լուրջ, որոշակի խնդիրներ առաջադրել հակառակ կողմին»։


Թերթ.am

0 comentarios:

Suscribete via RSS

Entradas RSS

Add to The Free Dictionary Top Blogs Suscribirse a Bloglines Add to Excite MIX Top Blogs Top Blogs Top Blogs Top Blogs