Թուրքիայի կրթության նախարար Նիմեթ Չուբուքչուն ցանկություն է հայտնել երկրի դպրոցներից մեկը կոչել «Ակօս» շաբաթաթերթի խմբագրապետ Հրանտ Դինքի անունով։ Այս մասին թուրքական Zaman օրաթերթի հետ հարցազրույցում ասել է թուրք նախարարը։
Ի պատասխան Zaman-ի այն հարցին, թե «ինչպե՞ս եք վերաբերվում այն հնարավորությանը, որ Թուրքիայի դպրոցներից մեկը կոչվի խտրականության զոհ դարձած Հրանտ Դինքի անունով», Չուբուքչուն հայտարարել է. «Շատ լավ կլինի և, բնականաբար, նման բան կարող է լինել։ Հրանտը մի մարդ էր, ում ես շատ էի սիրում, և որի կորուստն ինձ մեծ ցավ պատճառեց։ Կարծում եմ, որ դա մեծ կորուստը էր նաև Թուրքիայի համար։ Իհարկե, ինչու չէ… Շատ լավ միտք է։ Եթե նման բան տեղի ունենա, դպրոցի բացումը միասին ենք անելու»,- հայտարարել է Թուրքիայի կրթության նախարարը։Հիշեցնենք, որ անցած տարի Ստամբուլի քաղաքապետարանը մերժեց «Ակօս» շաբաթաթերթի խմբագրատան հարևանությամբ գտնվող Շաֆաք փողոցը վերանվանել Հրանտ Դինքի անունով։
Թերթ.am
2010-02-06
Թուրք նախարարը ցանկանում է Հրանտ Դինքի անունով դպրոց կոչել
Publicado por Hayasa en 13:44
Etiquetas: Իրադարձային, Քաղաքական
Suscribirse a:
Enviar comentarios (Atom)
0 comentarios:
Publicar un comentario