Գիտնականները տեղեկացնում են, որ իրենց հաջողվել է հայտնաբերել մեխանիզմ, որը մարդու մարմնի բջիջներն օգտագործում են քաղցկեղի զարգացումից պաշտպանվելու համար։
Սինգապուրի և Դանդի շոտլանդական համալսարանի փորձագետները, ում հետազոտության արդյունքները հրապարակվել են Genes And Development գիտական պարբերականում, ուսումնասիրել են p53 գենի գործառույթները, որն ունակ է կանգնեցնել քաղցկեղային բջիջների զարգացումը։
Այդ գենի գոյության մասին գիտնականները գիտեն արդեն մոտավորապես 30 տարի. հաստատվել է, որ այն կարող է ինքնաոչնչացման «հրահանգ տալ» վնասված բջիջներին կամ էլ դադարեցնել բջիջների տարանջատումը, երբ իրականցվում է մարմնի վերականգնողական ֆունկցիան։
Քաղկեցի դեպքերի կեսի մոտ p53 գենը կամ վնասված է եղել, կամ ոչ ակտիվ, ինչի հետևանքով հիվանդ բջիջները կարող էին ազատ զարգանալ և ստեղծել քաղցկեղի ուռուցքներ։
Իրենց հետազոտությունում գիտնականները փորձեր են անցկացրել դանիո ռերիո ձկների վրա, որոնց p53 գենը համապատասխանում է մարդկայինին։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Թերթ.am

0 comentarios:
Publicar un comentario