Հայկական ծագում ունեցող հանրահայտ ֆրանսիացի երգիչ Շառլ Ազնավուրը հայտարարել է, որ ինքը համաձայն է զբաղեցնել Շվեյցարիայում Հայաստանի դեսպանի պաշտոնը: Այդ մասին հայտնում է Հայաստանի Հանրային Հեռուստատեսությունը:
Շառլ Ազնավուրը նշել է, որ պատիվ է համարում Հայաստանի նման առաջարկությունը:
Այս հայտարարությունը բավական զարմանալի է, քանի որ դեռևս մի քանի օր առաջ Ազնավուրը El Pais իսպանական թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ ինքը չի համաձայնի զբաղեցնել տվյալ պաշտոնը` նշելով, որ պաշտոնական Երևանի հետ այլակարծության դեպքում «իր ազատությունը կարող է սահմանափակվել»:
Tert.am
Suscribirse a:
Enviar comentarios (Atom)
0 comentarios:
Publicar un comentario