2009-02-11

Կմտնի՞ Հայաստանը ռուբլու գոտի. կարծիքներ մամուլային լուրի մասին

Հայայստանյան լրատվամիջոցներն օրերս լուրեր էին հրապարել, թե ֆինանսատնտեսական ճգնաժամը հաղթահարելու համար Հայաստանը դիմել Ռուսաստանին՝ վարկ ստանալու համար, սակայն Ռուսասատանը, ըստ այդ հրապարակումների, առաջարկել է, որ վարկի դիմաց Հայաստանը ապագայում համաձայնի մտնել ռուբլու գոտի։ Հնարավո՞ր է արդյոք, որ Հայաստանը մտնի ռուսական արժույթի գոտի, թե ոչ։ Այս մասին այսօր կարծիք են հայտնել «Հայացք» մամուլի ակումբում հյուրընկալված Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանն ու տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը։

Գագիկ Մինասյանը հարցի առնչությամբ ասել է, որ այդ մասին խոսակցություններ միշտ էլ եղել են վերջին 17–18 տարիներին, բայց նաև հավելել է, որ երբեք որևէ բան չբացառելով հանդերձ, այսօր այդ միտումը տեսանելի չէ։

«Ռուբլու գոտու մասին խոսակցությունները գնում էին մինչ հայկական դրամի շրջանառության մեջ մտցնելը, երբ Հայաստանը ստիպված էր ռուբլի փոխառնել ՌԴ–ից խորհրդային միության փլուզումից հետո ծանր իրավիճակում։ Այդ խոսակցությունները շարունակվեցին մինչև 90–ականների կեսերը, բայց իրատեսական հիմքեր դրանց համար չեղան, որովհետև ԱՊՀ երկրների մեծ մասը սկսեց իրենց արժույթը ձեռք բերել հեռավոր արտերկրից, և դա նաև որոշակի առումով խոչընդոտեց»,– ասել է տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը։

Նա հիշեցրել է Եվրամիության փորձը՝ ընդգծելով, որ այդ միությունը մինչև ընդհանուր արժույթ ունենալը բավական երկար ճանապարհ է անցել։
Տարածաշրջանայնացման (ռեգիոնալիզացիա) պայմաններում, ըստ մասնագետի, նման բան հնարավոր է։

«Վաղ թե ուշ բոլոր տարածաշրջանները պետք է մտահոգվեն իրենց տարածքներում ունենան կայուն տնտեսական զարգացում, որի երաշխիքներից մեկն էլ արժույթն է։ Եվ կարող են լինել արժույթային զամբյուղներ, բայց այստեղ ոչ թե մեկը մյուսին գերիշխող դիրքերից պետք է խոսեն, այլ հավասար հարթության վրա տնտեսական ցուցանիշների առումով, տնտեսական, քաղաքական անկախության առումով և այս պարագայում, կարծում եմ, տեղին կլինի խոսել ռուբլու կամ այլ որևէ արժույթի հավաքական դրամական միավոր լինելու մասին, բայց ոչ միայն ռուբլու շահերը հետապնդող։ Այս դեպքում ապագայում կարելի է ակնկալել, որ միգուցե ոչ բոլոր ԱՊՀ երկրները (կմիանան ռուբլու գոտուն-խմբ.), բայց այդպիսի միտում կարելի է արձանագրել»,– պատասխանել է Թաթուլ Մանասերյանը։


Թերթ.am

0 comentarios:

Suscribete via RSS

Entradas RSS

Add to The Free Dictionary Top Blogs Suscribirse a Bloglines Add to Excite MIX Top Blogs Top Blogs Top Blogs Top Blogs