2009-02-10

Սորոսն աշխարհին նոր փողեր է առաջարկում


Հայտնի ֆինանսիստ, Soros Fund Management ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ջորջ Սորոսը առաջարկում է համաշխարհային ճգնաժամի հետ կապված ստեղծել նոր փողեր՝ փոխառնության հատուկ իրավունքներ։ Ըստ նրա՝ ավելի քան 40 տարի գործող այս մեխանիզմի ակտիվացումը ծայրամասային երկրներին կօգնի հաղթահարել ճգնաժամը։
«Ճգնաժամը ցույց տվեց, թե որքան անարդար է առկա ֆինանսական համակարգը։ Չէ՞ որ ճգնաժամը սկիզբ առավ ԱՄՆ-ում, սակայն դրա ծանրությունն ընկել է այլ երկրների վրա»,– Սորոսի խոսքերը մեջբերում է Ведомости թերթը։
«Միջազգային կառույցների առջև դրվում է նոր խնդիր. այդ երկրներին պաշտպանել փոթորիկից, որը գալիս է կենտրոնից, մասնավորապես՝ ԱՄՆ-ից։ ԱՄՀ-ի և Համաշխարհային բանկի ապագան կախված է նրանից, թե որքանով նրանք կկարողանան հաղթահարել այդ խնդիրը։ Եթե դրանք չկարողանան անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել, ապա գործնականում կկրոցնեն իրենց նշանակությունը»,– ասել է Սորոսը։


Թերթ.am

0 comentarios:

Suscribete via RSS

Entradas RSS

Add to The Free Dictionary Top Blogs Suscribirse a Bloglines Add to Excite MIX Top Blogs Top Blogs Top Blogs Top Blogs