2009-02-13

Նշանակվել է ԱՄՆ հետախուզության ղեկավարը


ԱՄՆ-ի սենատը երեկ հաստատել է Բարաք Օբամայի կողմից ԿՀԲ ղեկավարի համար առաջադրված Լեոն Էդվարդ Պանետայի թեկնածությունը, հաղորդում է BBC գործակալությունը։
1970–ական թվականներին Պանետան աշխատել է Մարդու իրավունքների ամերիկյան բյուրոյում, որտեղ զբաղվել է կրթություն ստանալու համար հավասար հնարավորությունների ապահովման խնդիրներով։ 1977–1993թթ. ներկայացուցիչների պալատում ներկայացրել է Կալիֆոնիայի շրաջաններից մեկը։Այնուհետև Պանետան Բիլ Քլինթոնի օրոք չորս տարի գլխավորել է Սպիտակ տան Վարչա–բյուջետային բաժինը։ Պանետան նաև հայտնի է որպես Բարաք Օբամայի նախընտրական շտաբի ակտիվ անդամ։
Պանետայի նշանակումը տվյալ պաշտոնին որոշակի հարցեր առաջացրեց, քանի որ նա հետախուզության ոլորտում փորձ չունի։ Մյուս կողմից, դիտորդները ենթադրում են, ոչ Պանետան կկարողանա բարձրացնել ԿՀԲ հեղինակությունը, որը վերջին տարիներին ընկել էր Գուանտանամոյի բանտի հետ կապված պատմությունների պատճառով։
Սենատի լսումների ընթացքում Պանետան հայտարարել էր, որ ԿՀԲ-ի հեռակա խնդիրը Ուսամա բեն Լադենի ձերբակալումն է։



Թերթ.am

0 comentarios:

Suscribete via RSS

Entradas RSS

Add to The Free Dictionary Top Blogs Suscribirse a Bloglines Add to Excite MIX Top Blogs Top Blogs Top Blogs Top Blogs