2009-03-01

Թուրքերի 70%-ը կարծում է, որ աշխատանքի անցնելու համար կնոջն անհրաժեշտ է ամուսնու թույլտվությունը

Սոցիոլոգները պարզել են, որ Թուրքիայի բնակիչների ավելի քան երկու երրորդը երբեք գիրք չի կարդացել։ Բացի այդ, երկրում պահպանվում է քսենոֆոբիայի և մեկուսացման տրամադրությունների բարձր մակարդակը։ Պահպանվել է նաև ավանդական պահպանողական վերաբերմունքը ժամանակակից հասարակությունում կնոջ դերի նկատմամբ։ Այդ մասին հաղորդում է The Guardian-ը։

Հասարակական հետազոտությունը, որը կոչվում է «Ովքե՞ր ենք մենք», անցկացվել է Konda թուրքական կազմակերպության կողմից։ Հարցմանը մասնակցել է 6482 մարդ։ Հասարակագետները փորձել են ճշտել, թե որքանով են թուրքերի՝ իրենց երկրի մասին պատկերացումները համապատասխանում իրականությանը։
Չնայած Եվրոպայում թուրքեր շատ կան, հետազոտությունը ցույց է տվել, որ երկրի տասը քաղաքացիներից ինը երբեք չեն անցակցրել իրենց հանգիստն արտերկրում։ Հարցման մասնակիցների մոտավորապես 73%-ը դեմ է, որպեսզի օտարերկրացիները սեփականություն կամ հող ձեռք բերեն Թուրքիայում։ Մեծամասնությունը հայտարարել է, որ հարևան երկրները սպառնալիք են ներկայացնում երկրի տարածքային ամբողջականությանը։

Հարցման մասնակիցների մեծ մասը չի սատարել կանանց իրավունքների հավասարության գաղափարը։ Մոտավորապես 70%-ը նշել է, որ աշխատանքի անցնելու համար կնոջը, նախ, անհրաժեշտ է ամուսնու թույլտվությունը, 57%-ը կարծում է, որ կինը չպետք է հայտնվի մարդաշատ վայրում անթև հագուստով։ Միևնույն ժամանակ, հարցման մասնակիցների ավելի քան կեսը նշել է, որ հասարակական մասնագիտությունների տեր կայանք պետք է աշխատավայրում հիջաբ կրեն, չնայած դա արգելված է երկրի սահմանադրությամբ։



Թերթ.am

0 comentarios:

Suscribete via RSS

Entradas RSS

Add to The Free Dictionary Top Blogs Suscribirse a Bloglines Add to Excite MIX Top Blogs Top Blogs Top Blogs Top Blogs