2009-03-04

Հայոց ՑԵղասպանության բանաձևի մասին. Թուրքիան չի սպառնում, բայց զգուշացնում է

Հայաստանն ու Թուրքիան գնում են հարաբերությունների կարգավորման ճանապարհով, սակայն Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումը ԱՄՆ Կոնգրեսի կողմից կարող է լուրջ հարված հասցնել այդ գործընթացին: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը: «Մենք չենք դիմի հռետորական սպառնալիքների, եթե ԱՄՆ Կոնգրեսն ընդունի Հայոց ցեղասպանության մասին բանաձևը: Մենք չենք ասի ԱՄՆ Կոնգրեսին` եթե դուք բանաձևն ընդունեք, մենք կդիմենք այս և այն քայլին, մենք ուղղակի ամերիկացիներին կպատմենք Հարավային Կովկասի այժմյան իրավիճակի մասին»,-ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը: Նրա խոսքերով, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն երբեք այսքան մոտ չի եղել : «Հայաստանի հետ համաձայնությունն այժմ ամենաիրատեսականն է 1915թ. ի վեր: Ես չեմ ասում, թե մենք համաձայնության ենք հասել, սակայն մենք շատ մոտ ենք նրան»,-ընդգծել է Բաբաջանը:
Լուծում ասելով Թուրքիայի ԱԳ նախարարը հասկանում է հարաբերությունների կարգավորում ամբողջ ծավալով, գրում է Today's Zaman-ը:

«ԱՄՆ-ն չպետք է միջամտի այն գործընթացներին, որ գնում են Հայաստանում»,-նշել է Բաբաջանը, կրկին ասելով, որ Թուրքիայի ու ԱՄՆ-ի ռազմավարական հարաբերություններին վնաս կհասցվի, եթե Վաշինգտոնն ընդունի Հայոց ցեղասպանության մասին բանաձևը:

Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունները բացակայում են: Հայ-թուրքական սահմանը փակվեց Անկարայի կողմից 1993թ ղարաբաղյան հակամարտության պատճառով:

2008թ. սեպտեմբերի 6-ին Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով ժամանեց Երևան` դիտելու Հայաստանի ու Թուրքիայի հավաքականների միջև ֆուտբոլային խաղը:




PanArmenian.net

0 comentarios:

Suscribete via RSS

Entradas RSS

Add to The Free Dictionary Top Blogs Suscribirse a Bloglines Add to Excite MIX Top Blogs Top Blogs Top Blogs Top Blogs