2009-03-05

Կոմիտասի հոբելյանը կնշվի մի շարք երկրներում, բայց ոչ Թուրքիայում

Աշնանը Կոմիտասի 140-ամյակի առթիվ Հայաստանի պետական կամերային նվագախումբը համերգաշարով հանդես կգա մի շարք երկրներում` այնտեղ, որտեղ ապրել, ստեղծագործել և աշխատել է Կոմիտասը`Հայաստանում, Ֆրանսիայում, որտեղ ստեղծագործել է, Գերմանիայում, որտեղ կրթվել է, Շվեյցարիայում և Իտալիայում, որտեղ դասախոսել է:
Համերգաշարը համակարգում է երաժշտագետ Մհեր Նավոյանը, ով ներկայացրեց, որ իրենք նպատակ ունեն առաջին անգամ նման լրջությամբ, ճշգրտված դիմագծով ներկայացնել Կոմիտասի ստեղծագործությունը Եվրոպայում: Համերգաշարի ծրագրում նախատեսում են 2 հատված` Կոմիտասի հեղինակած գործեր` հիմնականում երգչախմբային կատարումներ, և կոմիտասյան մշակումներ:
Հայաստանի մշակույթի նախարարությունը հավանության է արժանացրել նախագիծը, արդեն պայմանավորվածություն կա նաև ֆրանսիական կողմի հետ. հոկտեմբերի 18-ին նշանակված է համերգաշարի կենտրոնական համերգը Փարիզում: Մյուս երկրների հետ դեռ բանակցություններ են վարում:

Կոմիտաս վարդապետի հոբելյանին նվիրված համերգաշարը չի կայանա միայն Թուրքիայում` նրա ծննդավայրում, քանի որ, ըստ Մհեր Նավոյանի, «ոչ մի արդարացում չեն գտնում, թե ինչու պիտի Կոմիտասի 140-ամյակի առթիվ նրա գործունեությունն ու ժառանգությունը ներկայացնել մի ժողովրդի, ում հետ դեռ բազում չհստակեցված խնդիրներ ունենք` ոչ միայն քաղաքական, այլև մշակութային»:


Թերթ.am

0 comentarios:

Suscribete via RSS

Entradas RSS

Add to The Free Dictionary Top Blogs Suscribirse a Bloglines Add to Excite MIX Top Blogs Top Blogs Top Blogs Top Blogs