Եվրամիության իշխանությունները 2009թ. երկրորդ կեսին շրջանառությունից հանել են €447 000 կեղծ թղթադրամ, ինչը 8 տոկոսով ավելի է, քան առաջին կիսամյակում:
Եվրոպայի կենտրոնական բանկի (ԵԿԲ) հաղորդագրության համաձայն՝ դրամանենգների շրջանում առավել մեծ ժողովրդականություն է վայելում €20 թղթադրամը: Այս թղթադրամներին է բաժին ընկնում եվրոյի գոտում շրջանառվող բոլոր կեղծ փողերի կեսը:
Անօրինական շրջանառության մեջ €50 թղթադրամի բաժինը 30 տոկոս է, իսկ ամենաբարձր արժողության թղթադրամինը՝ €500-ինը՝ 0,5 տոկոս:
Վերջին ամիսներին ոստիկանությունը կեղծ եվրոների արտադրության խոշորագույն ընդհատակյա արհեստանոցներ է հայտնաբերել Իտալիայում, Ֆրանսիայում, Լեհաստանում և Բուլղարիայում: ԵԿԲ-ի տվյալներով՝ կեղծ թղթադրամների մեծ մասը շրջանառվում է եվրոգոտու երկրներում: Այսօրվա դրությամբ շրջանառության մեջ է գտնվում տարբեր արժողության €12,8 մլրդ թղթադրամ:
«Կապիտալ»
2010-01-15
Շրջանառությունից հանվել է 447 հազար կեղծ եվրո
Publicado por Hayasa en 17:54
Etiquetas: Աշխարհ, Հետաքրքիր է իմանալ, Քաղաքական
Suscribirse a:
Enviar comentarios (Atom)
0 comentarios:
Publicar un comentario