Գինեսի ռեկորդների գրքի վարկածով աշխարհի ամենաբարձրահասակ մարդը հանդիպել է ամենացածրահասակ մարդուն, հաղորդում է Newsru.com-ը: Թզուկ Խե Պինպինը, որի հասակը 74 սմ է, իր հայրենիք Մոնղոլիայից ժամանել է 2 մետր 47 սմ հասակ ունեցող հսկա Սուլթան Քոսենի հայրենիք` Թուրքիա, որտեղ երեկ մեկնարկել է Գինեսի ռեկորդների գրքի փառատոնը:«Շատ հերաքրքիր էր հանդիպել Խեին, սակայն մեզ համար դժվար էր շփվել միմյանց հետ` հասակների հսկայական տարբերության պատճառով»,- պատմել է Քոսենը:
Նշենք, որ թուրք Քոսենը դադարել է «աճել» միայն 2008թ., երբ նրան վիրահատել են հիպոֆիզի ուռուցքը հեռացնելու համար, ինչն էլ հանդիսանում էր նրա բարձր հասակի պատճառ: Իսկ մոնղոլ Խե Պինպինը տառապում է թզուկության եզակի տեսակով:
2010-01-16
Ամենացածրահասակը հանդիպել է ամենաբարձրահասակին
Publicado por Hayasa en 21:14
Etiquetas: Զարմանազան, Հետաքրքիր է իմանալ
Suscribirse a:
Enviar comentarios (Atom)
0 comentarios:
Publicar un comentario