2010-01-15

Ցեղասպանության փոխարեն «տեղահանություն» բառն օգտագործելու պատճառով Նիդեռլանդներում հեռացրել են հոդվածագրին


Հայոց ցեղասպանության փաստի առնչությամբ «տեղահանություն» բառը գործածելու պատճառով Նիդեռլանդներում աշխատանքից ազատվել է ազգությամբ թուրք 25-ամյա Արմանդ Սաղը։

Ինչպես հաղորդում է թուրքական Hurriyet օրաթերթը, թուրք երիտասարդը որպես հոդվածագիր աշխատում էր De Dagelijksestandaard համացանցային լրատվական կայքում և սկսել էր գրել «Թուրքիայի արտաքին քաղաքականությունը» խորագրով հոդվածաշար։ Հոդվածներից մեկում Ուտրեխտի համալսարանի պատմության և թուրքագիտության բաժնի շրջանավարտը գրել էր, թե «թուրքերը հայերի դեմ ցեղասպանություն չեն իրագործել», ինչի համար էլ աշխատանքից ազատվել է։
Թուրք երիտասարդի պնդմամբ, կայքէջի գլխավոր խմբագիրն իրենից պահանջել է ներողություն խնդրել այն բանից հետո, երբ հոդվածի պատճառով ստացել է հարյուրավոր բողոք-նամակներ և հեռախոսազանգեր հայերի կողմից։

«Հայկական հարցի պատճառով աշխատանքից ազատվեցի։ Տնօրենս պահանջեց ներողություն խնդրել հայերից։ Ես դա չարեցի, ինչի համար էլ ինձ աշխատանքից ազատեց»,- պարզաբանել է թուրք երիտասարդը` մտահոգություն հայտնելով, որ Նիդեռլանդներում բացակայում է մտքի ազատությունը։

Արմանդ Սաղի խոսքերով՝ նա իր հոդվածում չի ժխտել կամ հաստատել Հայոց ցեղասպանության փաստը, այլ «ցեղասպանություն» բառեզրի փոխարեն գործածել է «տեղահանություն» արտահայտությունը։

«Ես գրաքննության եմ ենթարկվել այն պատճառով, որ Հայկական հարցի համար գործածել եմ «տեղահանություն» արտահայտությունը։ Սխալ մի հասկացեք, բայց ես չեմ ասել «ցեղասպանություն չէ» կամ «ցեղասպանություն» է։ Այսինքն` «ժխտում» չի եղել, միայն «ցեղասպանության» փոխարեն ասել եմ «տեղահանություն», ինչի համար էլ մեծ աղմուկ բարձրացավ։ Ես ենթադրում էի, որ Նիդեռլանդներում հայկական լոբբին ուժեղ է, սակայն չէի սպասում, որ այսքան ուժեղ է»,- հայտարարել է Սաղը։
«Նիդերլանդներում մոտ 450 հազար թուրք է ապրում, իսկ հայերի թիվը մոտ 12 հազար է։ Սակայն շատ ցավալի է, որ հայկական լոբբին թուրքականից ավելի հզոր է։ Մարդիկ անում են այն, ինչ ուզում են։ Այս դեպքի կապակցությամբ իմ պայքարում թուրքերն ինձ բավականաչափ չաջակցեցին, կարող եմ նույնիսկ ասել, որ միայնակ թողեցին»,- նշել է Արմանդ Սաղը։


Թերթ.am

0 comentarios:

Suscribete via RSS

Entradas RSS

Add to The Free Dictionary Top Blogs Suscribirse a Bloglines Add to Excite MIX Top Blogs Top Blogs Top Blogs Top Blogs