Աշխարհի «ամենաարժանավոր» փեսացուների եւ հարսնացուների ցուցակը, բրիտանական «Tatler» հանդեսի վարկածով, գլխավորում է «Ֆորմուլա 1»-ի սեփականատեր՝ 79-ամյա Բեռնի Էքլսթոունը:
Այս տարվա մարտին Բեռնի Էքլսթոունը բաժանվեց նախկին մոդել Սլավիկա Ռադիչից, որի հետ ամուսնացած էր 25 տարի: Հանդեսը ճշգրտում է, որ Սլավիկան 25 սանտիմետրով բարձր էր ամուսնուց եւ 28 տարի՝ փոքր:
Այս տարվա մարտին Բեռնի Էքլսթոունը բաժանվեց նախկին մոդել Սլավիկա Ռադիչից, որի հետ ամուսնացած էր 25 տարի: Հանդեսը ճշգրտում է, որ Սլավիկան 25 սանտիմետրով բարձր էր ամուսնուց եւ 28 տարի՝ փոքր: Համատեղ կյանքում նրանք երկու երեխա են լույս աշխարհ բերել՝ 1984 եւ 1988 թվականներին: Մամուլը հավաստիացնում է, որ ապահարզանի որոշումը կայացրել է Սլավիկա Ռադիչը: «The Daili Telegraph»-ի վարկածով Էքլսթոունի կարողությունը 2,4 միլիարդ ֆունտ ստեռլինգ է ($ 4 միլիարդ): Այլ տվյալներով՝ 1,466 մլրդ ($ 2,4 մլրդ): Էքլսթոունը Մեծ Բրիտանիայի 30 ամենահարուստ մարդկանց ցուցակում է եւ տարբեր երկրներում թանկարժեք անշարժ գույքի սեփականատեր է: Հայտնվում է, որ «Tatler»-ի ցուցակում են նաեւ դերասանուհի Էմմա Ուոթոնը, մոդել Լիլի Քոուլը, արքայազն Գարրին եւ թագավորական ընտանիքի եւս մի քանի անդամներ, ինչպես նաեւ Միկ Ջագերի դուստրը՝ Ջորջիա Մեյ Ջագերը:
Աղբյուրը` առավոտ.am
2010-01-10
Suscribirse a:
Enviar comentarios (Atom)
0 comentarios:
Publicar un comentario