Սեղանին դրված են հայ-թուրքական Արձանագրությունները` առանց նախապայմանների, այլ ոչ թե փաստաթղթեր, որտեղ ներկայացված են Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱԳՆ ղեկավար Ահմեթ Դավութօղլուի ապակայունացնող հայտարարությունները: Այս մասին այսօր հայտարարեց Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը` ևս մեկ անգամ շեշտելով, որ Արձանագրություններում ոչ մի նախապայման չկա:Անդրադառնալով ՀՀ Սահմանադրական դատարանի որոշմանը` Շարմազանովը
նշեց, որ այն դրական ազդանշան դարձավ Թուրքիայի համար` իր ստանձնած պարտավորությունների կատարման հարցում: Միևնույն ժամանակ, նա հիշեցրեց, որ Արձանագրությունների ստորագրման արարողությունից հետո երկու կողմերն էլ պարտավորվել են դրանք վավերացնել խելամիտ ժամկետներում:
«Ժամանակն է, որպեսզի Թուրքիան գործի, այլ ոչ թե խոսի»,- նշեց նա:
ՀՀԿ մամուլի խոսնակը նաև հավելեց, որ վավերացնելով Արձանագրությունները` Թուրքիան կապացուցի իր` «զրո խնդիր հարևանների հետ» հայտնի ռազմավարության իսկությունը:
Ինչ վերաբերում է որոշ քաղաքական ուժերի պահանջին` Արձանագրություններում վերապահումներ ներառել, ապա Շարմազանովը դրա անհրաժեշտությունը չի տեսնում: Ըստ նրա`վերապահումները, համաձայն միջազգային պրակտիկայի, ներառվում են այն փաստաթղթերում, որոնք վերաբերում են մի քանի կողմերի հարաբերություններին, այլ ոչ թե երկու:
Թերթ.am
2010-01-15
Suscribirse a:
Enviar comentarios (Atom)
0 comentarios:
Publicar un comentario