2010-02-01

Թուրքիայի ղեկավարները ներքին տարաձայնություններ ունեն. Իսկանդարյան

Հայաստանում Թուրքիան հաճախ ներկայացվում է որպես մենասյուն, որպես միասնական քաղաքական սուբյեկտ, որն ընդունում է կամ չի ընդունում ինչ-որ որոշում: Ելնելով այդ տրամաբանությունից` ստացվում է, որ Թուրքիայի պաշտոնյաների հայտարարությունները համաձայնեցված են, դրանք միասնական ռազմավարության մաս են: Սակայն Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն այլ կարծիքի է:Ինչպես այսօր նշեց քաղաքագետը, «Հայաստանի հետ փոխհարաբերությունների հարցն արդեն դարձել է Թուրքիայի համար ներքաղաքական խնդիր: Այդ հարցի շուրջ թուրք քաղաքական գործիչները վիճում և ընդդիմանում են միմյանց»: Այս առումով նա մատնանշեց վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի հակասությունը:

«Էրդողանը բավականին պոպուլիստական բնույթի քաղաքական գործիչ է: Դավութօղլուն ցանկանում է, որպեսզի հայ-թուրքական գործընթացն ավարտվի Արձանագրությունների ստորագրմամբ: Իսկ Էրդողանը կարող է օգտագործել հայ-թուրքական գործընթացը հաղթաթղթեր շահելու համար. նա կարող է պայքարել Թուրքիայի արտաքին գործերի նախարարի դեմ»,- նշեց նա:

Ըստ Իսկանդարյանի` հնարավոր են հետևյալ սցենարները. վարչապետն ընդդիմանում է նախագահին կամ վարչապետն ընդդիմանում է արտգործնախարարին:

Թերթ.am

0 comentarios:

Suscribete via RSS

Entradas RSS

Add to The Free Dictionary Top Blogs Suscribirse a Bloglines Add to Excite MIX Top Blogs Top Blogs Top Blogs Top Blogs