2010-02-02

ԵԱՀԿ Մինսկի խումբը լրջորեն թերացել է իր պարտականություններում. Էրդողան

Մենք պատրաստ ենք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակել ըստ «ճանապարհային քարտեզի»: Այս մասին Թուրքիայի հանրային հեռուստատեսությամբ հայտարարել է երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` ի պատասխան Հայաստանի Սահմանադրական դատարանի` Արձանագրությունների վերաբերյալ կայացրած որոշման առնչությամբ լրագրողների հարցին:

Նշելով, թե գործընթացում առկա է «անառողջ մոտեցում»` Թուրքիայի վարչապետնընդգծել է, որ հայկական կողմը պետք է վերանայի հարցի առնչությամբ իր դիրքորոշումը։ Նա հայտարարել է նաև, որ թուրքական կողմը շարունակում է իրականացնել Արձանագրությունների հետ կապված իր խոստումները:

«Ներկա պահին մենք իրականացրել և շարունակում ենք իրականացնել կողմերի միջև ստորագրված համաձայնագրի հետ կապված մեր խոստումները: Գոյություն ունի փոխադարձաբար հստակեցված ժամանակացույց և «ճանապարհային քարտեզ»: Հարաբերությունների կարգավորումը շարունակվելու է ըստ «ճանապարհային քարտեզի»: Մենք միշտ պատրաստ ենք դրան և անկեղծ ենք: Մեր ճանապարհը շարունակելու ենք նույն ձևով»,- հայտարարել է Թայիփ Էրդողանը:

Թուրքիայի վարչապետը խոսել է նաև ղարաբաղյան հիմնախնդրի մասին` ընդգծելով, որ ԵԱՀԿ Միսկի խումբը 20 տարվա ընթացքում որևէ լուրջ քայլ չի արել խնդրի հանգուցալուծման ուղղությամբ:

«ԵԱՀԿ Մինսկի խումբը լրջորեն թերացել է իր պարտականություններում: 20 տարվա ընթացքում գործընթացում տեղաշարժեր չեն գրանցվել... Չեն վերացել մտահոգությունները ոչ մեր և Հայաստանի, ոչ էլ Հայաստանի և Ադրբեջանի միջև: Եթե նրանք ասեին, թե «դա այդպես պետք է լինի», Հայաստանը վերջ կդներ բռնազավթմանը: Իսկ դրանից հետո այդպիսի խնդիր չէր լինի: Սակայն Ռուսաստանը, Ամերիկան և Ֆրանսիան չգործադրեցին ակնկալվող ջանքերը: Մոտենում է ապրիլը:

Նրանց էլ ենք ասել` ինչպիսի խորհրդարան դուք ունեք, նույնպիսին ունենք մենք: Մենք որևէ բան չենք պարտադրում մեր խորհրդարանին: Ինչպիսի որոշում էլ այն կայացնի, մեզ համար ընդունելի է»,- նշել է Թուրքիայի վարչապետը:


Թերթ.am

0 comentarios:

Suscribete via RSS

Entradas RSS

Add to The Free Dictionary Top Blogs Suscribirse a Bloglines Add to Excite MIX Top Blogs Top Blogs Top Blogs Top Blogs