2010-02-04

Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը ձեռնտու է Թուրքիային. ադրբեջանցի խորհրդարանական

ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության փաստի ճանաչումն օգտակար կլինի Թուրքիայի համար։ Այս մասին Day.az-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Գուդրատ Հասանգուլիևը։

«Ամերիկյան կոնգրեսը Հայոց ցեղասպանության հարցով մշտապես շանտաժի է ենթարկում Անկարային։ Այդ կերպ նրանք ցանկանում են վերահսկել Թուրքիայի արտաքին քաղաքականությունը։ Բնականաբար, առկա է Կոնգրեսի կողմից նման բանաձևի ընդունման հնարավորությունը, սակայն դա քիչ է հավանական, քանի որ այդպիսի որոշմամբ վերջ կդրվեր թուրք-ամերիկյան ռազմավարական հարաբերություններին»,- ասել է ադրբեջանցի խորհրդարանականը։
Գասանգուլիևը կարծիքով՝ Կոնգրեսի կողմից ցեղասպանության ճանաչմամբ Թուրքիան լիովին կազատվի ամերիկյան վերահսկողությունից. «Կարծում եմ, որ եթե Կոնգրեսը ճանաչի Ցեղասպանությունը, Անկարան կազատվի Վաշինգտոնի շանտաժներից և կկարողանա իրականացնել ավելի ազատ արտաքին քաղաքականություն»,- ասել է Գասանգուլիևը։


Թերթ.am

0 comentarios:

Suscribete via RSS

Entradas RSS

Add to The Free Dictionary Top Blogs Suscribirse a Bloglines Add to Excite MIX Top Blogs Top Blogs Top Blogs Top Blogs