2010-02-05

Ամերիկայում թուրքական կազմակերպություններն ընդլայնում են հակահայկական քարոզչությունը

Ամերիկայում թուրքական կազմակերպությունները նախապատրաստական աշխատանքներ են սկսում ԱՄՆ-ի Կոնգրեսում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի հնարավոր ընդունումը կասեցնելու համար։ Ինչպես հաղորդում է Ankara գործակալությունը, Նյու Յորքում հայտարարությամբ հանդես են եկել Ամերիկայի թուրքական կոալիցիայի, Թուրք-ամերիկյան միությունների դաշնության և Թուրքական մշակույթի հիմնադրամի նախագահները՝ խոսելով իրենց հետագա ծրագրերի մասին։
Հայտարարության համաձայն՝ ԱՄՆ-ում գործող թուրքական հասարակական կազմակերպությունները պատրաստվում են իրենց ուժերը համախմբել ընդդեմ Հայոց ցեղասպանության ճանաչման և այդ նպատակով տարբեր հանդիպումներ են ունենալու կոնգրեսականների հետ, ինչպես նաև ճանաչողական և քարոզչական աշխատանքներ են իրականացնելու ամերիկաբնակ թուրքերի շրջանում։


Թերթ.am

0 comentarios:

Suscribete via RSS

Entradas RSS

Add to The Free Dictionary Top Blogs Suscribirse a Bloglines Add to Excite MIX Top Blogs Top Blogs Top Blogs Top Blogs