2009-02-25

Եվրոպացիներին դուր չի եկել այն, որ իրենց համեմատում ԽՍՀՄ–ի հետ

«Եվրամիությունը կվերածվի ոչ ժողովրդավարական կառույցի, որը կարելի է համեմատել Արևելյան Եվրոպայի կոմունիստական ռեժիմների հետ, որն արգելում էր ընտրության ազատությունը»։ Նման կտրուկ հայտարարությամբ է նախորդ շաբաթվա ընթացքում Եվրախորհրդարանում հանդես է եկել Չեխիայի նախագահ Վացլավ Կլաուսը։

Եվրամիության այսչափ կտրուկ քննադատությունը վերջին երկու օրերի ընթացքում առաջ է քաշել որոշ եվրոպացի օրենսդիրների ռեակցիան, ովքեր դեռևս Կլաուսի խոսքի ժամանակ էին սկսել են նյարդայնացած ծափահարել, որպեսզի խանգարեն չեխ նախագահի ելույթը։ Պատգամավորների մի մասը ցուցադրաբար լքել էր նիստերի դահլիճը։
«Բոլորս էլ հիշում ենք ԽՍՀՄ գոյությունը, որը գրեթե ամբողջությամբ կառավարում էր Արևելյան Եվրոպան։ Այդ ժամանակ կոմուսիտական հասարակարգը բացառում էր որոշ կուսակցությունների գոյությունը, և, այսպիսով, սահմանափակում էր խոսքի ազատությունը»,– հայտարարել է Կլաուսը։
Բացի այդ, այս տարի ԵՄ–ում նախագահող Չեխիայի նախագահը հայտարարել է, որ Եվրամիությունը պետք է ամեն ինչ անի եվրոպացիների բարգավաճման համար, այլ ոչ թե կենտրոնանա քաղաքական դաշինքն ամրապնդելու վրա»։
«Սա չտեսնված երևույթ է. անցած տասնամյակի ընթացքում առաջին անգամ ԵՄ–ում նախագահող երկիրը Եվրամիությունը համեմատում է ԽՍՀՄ–ի հետ»,– Չեխիայի նախագահի ելույթը մեկնաբանել է բելգիացի օրենսդիր Իվո Բելետը։



Թերթ.am

0 comentarios:

Suscribete via RSS

Entradas RSS

Add to The Free Dictionary Top Blogs Suscribirse a Bloglines Add to Excite MIX Top Blogs Top Blogs Top Blogs Top Blogs