2009-02-26

ԱՄՆ Պետդեպը հետընթաց է արձանագրել Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում

ԱՄՆ Պետդեպարտամենտը փետրվարի 25-ին հրապարակել է աշխարհի 190 երկրներում մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող տարեկան զեկույցը։ Զեկույցն ամփոփում է 2008թ. արդյունքները։
Զեկույցում հատուկ ուշադրության է արժանացել Հայաստանում տիրող իրավիճակը, մասնավորապես, զեկույցում մանրամասնորեն վերլուծության են ենթարկվել 2008թ. նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցած իրադարձությունները։

Այսպես, զեկույցի հեղինակները նշում են, որ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված իրավիճակը զգալի հետընթաց է ապրել, քանի որ գրանցվել են իշխանությունների և նրանց ներկայացուցիչների կողմից մարդու իրավունքի բացմաթիվ խախտումներ։ Զեկուցի հեղինակները, մասնավորոպես, մատնանշում են մարտյան դեպքերի ժամանակ ցուցարարների ճնշումների փաստը։
Իշխանությունները խախտել են քաղաքացիների՝ իրենց ազատ կամքը դրսևորելու իրավունքը, քաղաքացիները հետապնդվել և կալանավորվել են իրենց քաղաքական կամքը դրսևորելու փորձերի համար, կարծում են զեկույցի հեղինակները։ Քաղաքական դրդապատճառներ ունեցող ցույցերը ցրելու նպատակով՝ իշխանությունները դիմել են բռնի ուժի կիրառման, որը որոշ դեպքերում մահացու հետևանքներ է ունեցել։

«Իշխանությունների հակառակորդներին վախեցնելու և հակահարված հասցնելու համար իշխանությունները դիմել են բյուրոկրատական մեքենայի օգնությանը։ Ոստիկանության ներկայացուցիչները, իրենց հերթին, բռնի ուժ են կիրառել կալանավորված անձանց նկատմամբ՝ խոչընդոտելով դատավարության ճիշտ ընթացքը։ ԱԱԾ աշխատակիցները և ոստիկանությունը անպատիժ են մնացել մարդու իրավունքների խախտումների համար։ Իշխանությունները մասնակցել են հետապնդումներին և կամայական ձերբակալումներին», – ասված է զեկույցում։

Փաստաթղթի հեղինակները հատուկ ուշադրության են արժանացրել նաև բանտերում տիրող անառողջ վիճակին, ինչպես նաև մամուլի ազատության սահմանափակման փաստին։ Ըստ զեկույցի հեղինակների՝ կառավարությունը և առկա օրենքները սահմանափակում են նաև կրոնական հայացքներն ազատ դրսևորելու իրավունքը, ինչպես նաև կանանց իրավունքները։


Թերթ.am

0 comentarios:

Suscribete via RSS

Entradas RSS

Add to The Free Dictionary Top Blogs Suscribirse a Bloglines Add to Excite MIX Top Blogs Top Blogs Top Blogs Top Blogs