Թուրքիայի Նևշեհիր համալսարանը փնտրում է հայախոս ակադեմիկոսների՝ համալսարանի Հայկական մշակույթի և գրականության ֆակուլտետում դասավանդելու համար։ Պրոֆեսոր Ֆիլիզ Քիլիջը «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում նշել է, որ Նևշեհիր համալսարանի ռեկտորը ստացել է Թուրքիայի Բարձրագույն կրթական հանձնաժողովի թույլտվությունը համալսարանում Հայկական մշակույթի և գրականության ֆակուլտետ ստեղծելու վերաբերյալ, սակայն բուհի ղեկավարությանը չի հաջողվել գտնել հայախոս դասախոսների, ինչի հետևանքով ֆակուլտետն առայժմ չի գործում։ Այդ մասին հաղորդում է Hurriyet-ը։
Դասախոս Քիլիջը նշել է, որ համալսարանի ղեկավարությունը ջանում է գտնել հայախոս ակադեմիկոսների՝ ուսանողների ընդունելությունը սկսելու համար։ Դասախոսը նաև հավելել է, որ հայախոս անձնակազմի փնտրտուքների ընթացքում իրենք դիմել են նաև «Թուրքերեն լեզվի հիմնադրամին» և «Թուրքիայի պատմության հիմնադրամին»։
«Մենք փնտրել ենք ակադեմիկոսների, ովքեր կկարողանան դասավանդել Հայկական մշակույթի և գրականության ֆակուլտետում, սակայն չենք կարողացել գոնե մեկին գտնել Թուրքիայում»,- նշել է պրոֆեսորը։
«Իսկ այժմ մենք փնտրում ենք Ադրբեջանում։ Մենք ունենք հայկական տեքստեր, սակայն չկա մեկը, ով կկարողանար թարգմանել դրանք»,- եզրափակել է Քիլիջը՝ հավելելով, որ իրենց անհրաժեշտ է առնվազն երեք դասախոս՝ ֆակուլտետը բացելու համար։
Թերթ.am
2009-02-25
Թուրքերը համոզված են, որ իրենց երկրում չկան հայոց լեզվի մասնագետներ. փնտրտուքը շարունակելու են Ադրբեջանում
Publicado por Hayasa en 18:15
Etiquetas: Աշխարհ, Իրադարձային
Suscribirse a:
Enviar comentarios (Atom)
0 comentarios:
Publicar un comentario