Թուրք սոցիոլոգները պարզել են, որ երկրի բնաչության 2/3-ից ավելին երբեք գիրք չի կարդացել։ Այս մասին տեղեկացնում է բրիտանական The Guardian-ը։ Բացի դրանից՝ երկրում պահպանվում են այլատյացության բարձր մակարդակն ու իզոլացիոնիստական տրամադրությունները։ Պահպանվել է նաև ժամանակակից հասարակությունում կնոջ դերի նկատմամբ լայն տարածում ունեցող ավանդական պահպանողական վերաբերմունքը։
«Ո՞վ ենք մենք» խորագրով հարցումը, որին մոտ 6,500 մարդ է մասնակցել, անցկացրել է թուրքական հեղինակավոր Konda կազմակերպությունը։ Սոցիոլոգները փորձել են պարզել, թե որքանով են իրականությանը համապատասխանում Թուրքիայի նկատմամբ այն մարդկանց պատկերացումները, որոնք կարծում են, թե ճանաչում են իրենց երկիրը։
Չնայած թուրքական համայնքը բավական մեծ է Եվրոպայում, հարցված տասը քաղաքացուց ինը երբեք երկրի սահմաններից դուրս արձակուրդի չի մեկնել։ Հարցվածների 73%-ը դեմ է, որ օտարերկրացիները սեփականություն և հող ունենան Թուրքիայում։ Մասնակիցների մեծ մասը կարծում է, որ հարևան երկրները վտանգ են ներկայացնում երկրի տարածքային ամբողջականության համար։
Կանանց իրավահավասարության գաղափարին մասնակիցների մեծ մասը դեմ է արտահայտվել։ Հարցվածների 70%-ն ասել է, որ աշխատանքի անցնելու համար կինը պետք է ամուսնու թույլտվությունն ստանա, իսկ 57%-ի համոզմամբ հասարակական վայրերում կինը չպետք է երևա առանց թևքերի հագուստով։ Ընդ որում՝ հարցվածների կեսից ավելին ասել է, որ հասարակական մասնագիտություն ունեցող կանայք ծառայության վայրում պետք է գլխաշոր կրեն, թեև դա ուղղակիորեն արգելվում է երկրի Սահմանադրությամբ։
Սակայն ամենասարսափելին այն է, որ թուրքերի 70%-ը երբեք գիրք չի կարդացել:
Թուրքերի ճնշող մեծամասնությունը (88%) համարում է, որ երկրում պետք է ժողովրդավարություն լինի, մինչդեռ գրեթե կեսը (48%) կարծում է, որ անհրաժեշտության դեպքում զինված ուժերը կարող են ուղղակիորեն միջամտել ներքաղաքական կյանքին։ Պարբերականը հիշեցնում է, որ վերջին 50 տարվա ընթացքում ռազմական հեղաշրջումների արդյունքում Թուրքիայում չորս ընտրված կառավարություն է տապալվել:
The Guardian-ը նաև նշում է, որ վերջին տարիներին Թուրքիան ակտիվ բանակցություններ է վարում Եվրամիությանն անդամակցելու ուղղությամբ։ Երկրում անցկացված բարեփոխումները բարձր են գնահատվել Բրյուսելում, սակայն Թուրքիայի անդամակցության հարցի վերջնական լուծումը Եվրոպան տարբեր պատրվակներով հետաձգում է։ Չնայած ՆԱՏՕ-ին Թուրքիայի բազմամյա անդամակցությանը՝ Եվրոպայի շատ քաղաքական առաջնորդներ մտավախություն ունեն, որ Թուրքիան «օտարածին մարմին» կլինի ԵՄ-ում:
Կապիտալ օրաթերթ
Suscribirse a:
Enviar comentarios (Atom)
0 comentarios:
Publicar un comentario