2009-02-27

Թուրքիայում գնալով ավելի հաճախ են հարցնում, թե ինչ կպահանջեն հայերը, եթե Անկարան ճանաչի Ցեղասպանությունը


Վերջին 1,5 տարվա ընթացքում հայ-թուրքական հարաբերություններում կտրուկ փոփոխություններ արձանագրվեցին, կա իրական առաջընթաց, որը բացակայում էր նախկինում: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ԳԱԱ Փիլիսոփայության , սոցիոլոգիայի եւ իրավունքի ինստիտուտի տնօրեն Գեւորգ Պողոսյանը: «2005թ. Թուրքիայում եւ Հայաստանում հարցումներ անցկացվեցին միմյանց հանդեպ հայերի ու թուրքերի վերաբերմունքը ուսումնասիրելու նպատակով: Ըստ արդյունքների, այն ժամանակ քչերն էին հավատում հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը»,-ասել է Պողոսյանը: Նրա խոսքերով, դա նման հարցման առաջին փորձն էր երկու երկրներում:

«Ըստ արդյունքների, հայերը բավական հստակ ընկալում ունեն թուրքերի վերաբերյալ, ինչը հիմնավորված է մեր պատմությամբ: Թուրքերի պատկերացումները հայերի եւ Հյաստանի մասին հեղհեղուկ էին: Նրանք նորմալ են վերաբերվում նրան, որ իրենց հարեւանը կարող է հայ լինել, սակայն հայերը բացասաբար են վերաբերվում նման հնարավորությանը»-ասել է Գ.Պողոսյանը: Դա, ըստ Պողոսյանի, պայմանավորված է նրանով, որ հայերը եղել են թուրք կառավարության զոհերը: Բացի այդ, հայերը չունեն թուրքերի հետ համատեղ ապրելու փորձ: «Հայ ժողովուրդը հոգեբանական բարդույթ ունի թուրքերի հետ հարբերությունների հարցում: Այդ բարդույթը շատ խորն է, քանի որ սերնդեսերունդ է անցել: Թուրքիայում գնալով ավելի հաճախ են հարցնում, թե ինչ կպահանջեն հայերը, եթե Անկարան ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Այդ հարցը գնալով ակտուալ է դառնում«,-ասել է հայ սոցիոլոգը:

Ինչպես հաղորդել է Գ.Պողոսյանը, ընթացիկ տարվա սեպտեմբերին սոցհարցումների կազմակերպիչները մտադիր են երկրորդ հարցումն անցկացնել: Նրա կարծիքով, արդյունքները կհրապարակվեն 2009-ի նոյեմբերին եւ զգալիորեն կտարբերվեն 2005-ի հարցման արդյունքներից: Եթե 2005թ. Թուրքիայում հարցման ենթարկվածների 20 տոկոսը գիտեր կամ խոսում էր Հայոց ցեղասպանության մասին, ապա այժմ նրանց քանակաը բավականին մեծացել է: Նախկինում շատերը բացառում էին Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանի բացման հնարավորությունը, իսկ այսօր խոսակցություններն այդ մասին գնալով ակտիվանում են»-ասել է հայ սոցիոլոգը:

Աղբյուրը` PanArmenian.net

0 comentarios:

Suscribete via RSS

Entradas RSS

Add to The Free Dictionary Top Blogs Suscribirse a Bloglines Add to Excite MIX Top Blogs Top Blogs Top Blogs Top Blogs