2009-05-12

2012թ. մարդկության թշնամին կդառնա արևը

NASA-ն և ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիան ահազանգում են, որ 2012թ. միլիոնավոր մարդիկ կարող են մնալ առանց էլեկտրականության:

Ինչպես գրում է La Repubblica թերթը, աղետը պայմանավորված չէ ո՛չ մարդու գործունեության արդյունքում շրջակա միջավայրի աղտոտմամբ, ո՛չ էլ գլոբալ տաքացմամբ: Այս անգամ «թշնամին» արևն է:

Բանն այն է, որ արևն իր մագնիսական դաշտը փոխում է յուրաքանչյուր 11 տարին մեկ, և մի պահ ակտիվության պիկ է գրանցվում, ինչի արդյունքում հսկայական ծավալի էներգիա և ռադիացիա է արտանետվում:

Արտանետումները կարող են հասնել Երկրագունդ և էլեկտրամագնիսական փոթորիկներ առաջացնել: Մենք պաշտպանված ենք մթնոլորտով, ինչի արդյունքում մարդու օրգանիզմի վրա մագնիսական փոթորիկների ուղղակի ազդեցությունը չնչին է, սակայն դրանք կարող են կործանարար հետևանքներ ունենալ սոցիալ-տնտեսական կառույցների վրա:

Աստղագետները վերոնշյալ երևույթին հետևում են 1859-ից ի վեր: 1921թ. էլեկտրամագնիսական փոթորիկը դարձավ մի շարք կարճ միացումների պատճառ, ինչի հետևանքով Ատլանտյան օվկիանոսի երկու ափերին շարքից դուրս եկան հեռախոսագծերը և հեռագրասյուները:

Ի՞նչ կպատահի, եթե նման երևույթ ի հայտ գա այսօր, երբ ամբողջ մարդկությունն օգտվում է էլեկտրականությունից և հեռահաղորդակցության ծառայություններից:

NASA-ի և ԱՄՆ ԳԱԱ գիտնականները կանխատեսում են, որ եթե 1859թ. վիճակը կրկնվի, մեր մոլորակին սոցիալական և տնտեսական մեծ ավերածություններ են սպասվում:

1989թ. Քվեբեկում էլեկտրամագնիսական փոթորկի պատճառով 6 մլն մարդ ինը ժամ մնաց առանց էլեկտրականության: Ընդ որում՝ այդ փոթորիկը 10 անգամ ավելի թույլ էր 1921թ. փոթորկից:

NASA-ի զեկույցի համահեղինակ Ջոն Կապենմանը հայտարարել է, որ 1921թ. փոթորկի կրկնության դեպքում 130 մլն մարդ կմնա առանց էլեկտրականության: Իսկ եթե կրկնվի 1859թ. փոթորիկը, ապա մարդկությունը մոտ $2 տրլն-ի կորուստ կկրի:
Սարսափելին այն է, որ հնարավոր չէ կանխատեսել, թե երբ կսկսվի էլեկտրամագնիսական փոթորիկը: Հայտնի է, որ արևի ակտիվությունն իր գագաթնակետին կհասնի 2012-2013 թթ., սակայն համաշխարհային գիտական հասարակությունը տարակարծիք է դրա ուժգնության հարցում:


«Կապիտալ» օրաթերթ

0 comentarios:

Suscribete via RSS

Entradas RSS

Add to The Free Dictionary Top Blogs Suscribirse a Bloglines Add to Excite MIX Top Blogs Top Blogs Top Blogs Top Blogs