2009-05-13

Իտալիայում անօրինական ներգաղթյալներին հանցագործ են համարելու

Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը հավանության է արժանացրել օրինագիծը, ըստ որի՝ անօրինական ներգաղթյալների մուտքն Իտալիա դիտարկվում է որպես հանցագործություն։


Սիլվիո Բերլուսկոնիի կառավարությունը օրինագիծը ներկայացրել էր փակ քվեարկության։ Փաստաթղթի ընդունման կողմ քվեարկել է 316 օրենսդիր, դեմ՝ 258։
Իտալիայի ներքին գործերի նախարար Ռոբերտո Մարոնիի խոսքերով՝ իր երկիրը չի խախտում որևէ օրենք և չի սահմանափակում ոչ մեկի իրավունքները։ Պարզապես երկիրը ստիպված է միջոցներ ձեռնարկել, քանի որ իր ուսերի վրա է վերցնում մի բեռ, որը Իտալիայի հետ պետք է կիսեին եվրոպական երկրները և ՄԱԿ-ը։

Ինչպես հաղորդում է Euronews-ը, օրինագիծն արժանացել է ձախակողմյան ընդդիմության խիստ քննադատությանը։ Ընդդիմությունը բողոքի ցույց է անցկացրել խորհրդարանի շենքի մոտ։

«Կարծում եմ, որ մի երկիր, որն իրեն ժողովրդավարական է համարում, չպետք է ընդուներ նման ռասիստական օրենքներ»,- նշել է ցուցարարներից մեկը։

Նշենք, որ օրինական ուժ ստանալու համար փաստաթուղթը պետք է հաստատվի Իտալիայի սենատի կողմից։



Tert.am

0 comentarios:

Suscribete via RSS

Entradas RSS

Add to The Free Dictionary Top Blogs Suscribirse a Bloglines Add to Excite MIX Top Blogs Top Blogs Top Blogs Top Blogs