Միացյալ Նահանգներում մեկնարկել է «Էլիի գիրքը» ֆիլմի ցուցադրությունը, որի գլխավոր դերում հանդես է եկել հոլիվուդյան դերասան Դենզել Վաշինգտոնը: Ֆիլմի ռեժիսորներն են ծագումով հայ Ալբերտ և Ալլեն Հյուզ եղբայրները, ովքեր հայտնի են իրենց նախորդ` «Դժոխքից» ֆիլմով: Այս մասին հաղորդում է Armenian Weekly-ն:
USA Today-ում հրապարակված հոդվածներից մեկում ռեժիսոր Ալբերտ Հյուզը, խոսելով իրենց անցած ուղու մասին, նշել է. «Մարդիկ քարկոծել են մեզ` որպես սևամորթ ռեժիսորների: Ես դա միշտ ատել եմ: Նրանց համար մենք կիսով չափ հայ ենք, կիսով չափ սևամորթ»:
Նշենք, որ Հյուզ եղբայրները ծնվել են Դետրոյտում: Նրանց աֆրոամերիկացի հայրը հեռացել է, երբ տղաներն ընդամենը երկու տարեկան էին: Այնուհետև իրենց «անդրդվելի ֆեմինիստ» մոր հետ, որն ազգությամբ հայ է, տղաները տեղափոխվել են Փոմոնա:
Հյուզ եղբայրները հաճախ են խոսում իրենց հայկական արմատների մասին:
Օրինակ` 2005թ. հարցազրույցների մեկում Ալբերտ Հյուզը նշել էր. «Սկզբում մեզ լսարան էր պետք: Երբ մենք սկսեցինք ֆիլմեր նկարահանել, հայերը մեզ աջակցում էին: Մինչդեռ սևամորթները գրկաբաց մեզ չընդունեցին, քանի որ մենք կիսով չափ էին սևամորթ: Իսկ հայկական կողմը մեզ միշտ ողջունել է: Հայերը շռայլ և համեստ են...Արդյո՞ք դա ազգին բնորոշ գիծ է... Ես երբեք ագահ չեմ եղել, և դա իմ հայկական արմատներից է գալիս»:
Մանրամասը ֆիլմի մասին:
http://thebookofeli.warnerbros.com/
0 comentarios:
Publicar un comentario