Ծագումով հայ հանրահայտ երաժիշտ Միշել Լեգրանը Կրասնոդարում հանդես է եկել երկու համերգով։ Նրա երկրորդ ելույթին մասնակցել են նաև Գեորգի Գարանյանի ջազ նվագախմբի երաժիշտները։ Երկու հանրահայտ երաժիշտներին միավորում էր ոչ միայն սերը ջազի նկատմամբ, այլև հայկական արմատները։
Կրասնոդարում Միշել Լեգրանը նախընտրեց ճաշել հայկական ռեստորանում, և շփվել տեղի հայ համայնքի հետ։Российская газета-ին տված հարցազրույցում Միշել Լեգրանը նշել է, որ բազմիցս այցելել է Հայաստան։ «Չէ՞ որ իմ մոր ազգանունը Տեր-Միքայելյան է։ Իմ պապիկը ստիպված է եղել հեռանալ հայրենիքից Օսմանյան կայսրության օրոք։ Ես գտել եմ Երևանում իմ ընտանիքի անդամներին, իմ զարմիկներին։ Ընդհանրապես, ընտանիքն ինձ համար մեծ նշանակություն ունի։ Ես չորս զավակ ունեմ։ Նրանք բոլորն էլ մեծացել են երաժշտական մթնոլորտում, փորձել եմ լավ կրթություն տալ նրանց»,- նշել է Լեգրանը։
Խոսելով իր զավակների մասին՝ հանրահայտ երաժիշտը նշել է, որ իր դուստրերը նախընտրել են էքստրիմը. Դոմինիկը մրցարշավորդ է, Էժենին` միջազգային կարգի ձիավարող։ Իսկ որդիներն ընտրել են երաժշտության ուղին. Էրվեն կոմպոզիտոր է, իսկ Բենժամենը՝ երգիչ։
«Ես շատ պահանջկոտ եմ ու մանրախնդիր։ Ինչպես և իմ երեխաները, ռիսկի սիրահար եմ։ Մինչև այսօր շատ եմ սիրում վարել իմ ինքնաթիռը ...կարծես, թռչուն լինես»,- ասել է Լեգրանը։
Նշենք, որ այս տարի լրանում է հանրահայտ երաժշտի 78-ամյակը, իսկ Ֆրանսիայում 2010թ. նվիրված է լինելու Լեգրանի 50-ամյա ստեղծագործական գործունեությանը/ անցնելու է Լեգրանի 50-ամյա ստեղծագործության ներքո։ Միշել Լեգրանը փորձել է ամփոփել իր անցած ուղին վավերագրական ֆիլմում, որի ռեժիսորն է նրա վաղեմի ընկեր Սերժ Կորբերը։
2010-01-20
Միշել Լեգրան. Երևանում ես գտել եմ իմ ընտանիքի անդամներին
Թերթ.am
Publicado por Hayasa en 22:57
Etiquetas: Հետաքրքիր է իմանալ, Մշակույթ
Suscribirse a:
Enviar comentarios (Atom)
0 comentarios:
Publicar un comentario