2010-01-22

ԱՄՆ-ի հրեաները թուրքերին սպառնում են ճանաչել Հայոց ցեղասպանությունը

«Մենք հավատացած ենք, որ Ցեղասպանություն եղել է, սակայն ....»


Երուսաղեմի և Անկարայի հարաբերություններում լարվածությունը սառը հոսանքներ է առաջացրել նաև Վաշինգտոնում: Այս մասին գրում է The Jerusalem Post թերթը՝ հիշեցնելով, որ ԱՄՆ հրեական որոշ խմբեր պատմականորեն միշտ սերտ համագործակցել են Թուրքիայի հետ:


Որպես այդ համագործակցության ապացույց՝ թերթն առանձնացնում է հայկական հարցը՝ ընդգծելով, որ որոշ հրեական խմբեր Կոնգրեսի անդամներին դրդել են չընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևերը: Սակայն, ըստ պարբերականի, այժմ իրավիճակը մի փոքր այլ է:
«Իսրայելի նկատմամբ Թուրքիայի թշնամանքը, բնականաբար, իր հետևանքները կունենա: ԱՄՆ կառավարությունում և ոչ կառավարական շրջանակներում Իսրայելի բարեկամները դա հաշվի կառնեն»,- թերթին ասել է Վաշինգտոնի հրեական համայնքի առաջնորդներից մեկը, որը նախընտրել է չներկայանալ:

Մեկ այլ հրեա պաշտոնյա պարբերականին ասել է, որ Էրդողանի գլխավորությամբ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը վատթարացրել է երկու երկրների միջև «պատմականորեն սերտ հարաբերությունները», որոնց հիմքը դրվել էր նախկին աշխարհիկ կառավարությունների օրոք:

Մյուս կողմից՝ Anti-Defamation League հրեական կազմակերպությունը, որն ամուր կապեր ունի Թուրքիայի հետ, ոգևորված է ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Նամիկ Թանի նշանակմամբ, որը նախկինում ծառայել է որպես Իսրայելում Թուրքիայի դեսպան: Կազմակերպությունը վստահեցնում է, որ ամենևին էլ չի փոխել իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցի շուրջ:

«Մենք հավատացած ենք, որ Ցեղասպանություն եղել է, սակայն ներկայում այդ մասին ԱՄՆ Կոնգրեսում բանաձև ընդունելը նպատակահարմար չէ: Այստեղ գործում է այն սկզբունքը, որ տվյալ հարցը նպատակահարմար է ուսումնասիրել պատմական հանձնաժողովի տեսանկյունից»,- ասել է Anti-Defamation League-ի ներկայացուցիչը:



Աղբյուրը` Կապիտալ

0 comentarios:

Suscribete via RSS

Entradas RSS

Add to The Free Dictionary Top Blogs Suscribirse a Bloglines Add to Excite MIX Top Blogs Top Blogs Top Blogs Top Blogs