Անկարայի Սինջան շրջանի քրեական դատարանը որոշում է կայացրել «Հայերից ներողություն եմ խնդրում» արշավի կազմակերպիչների դեմ հետաքննություն չսկսելու և նրանց քրեորեն չհետապնդելու մասին: Այս մասին հաղորդում է թուրքական «Ռադիկալ» օրաթերթը։
Հիշեցնենք, որ 2008թ. դեկտեմբերին չորս թուրք մտավորականներ` Բասքըն Օրանը, Ահմեդ Ինսելը, Ջենգիզ Աքթարը և Ալի Բայրամօղլուն, հանդես էին եկել «Հայերից ներողություն խնդրելու» արշավ սկսելու նախաձեռնությամբ, որի շրջանակում կազմակերպվել էր ինտերնետային ստորագրահավաք։ Մտավորականների դեմ Թուրքիայի վեց քաղաքացիների ներկայացրած հայցի հիման վրա հետաքննություն էր սկսվել Անկարայի դատախազությունում «թուրք ազգին հրապարակավ վիրավորելու մեղադրանքով», այսինքն` Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածի հատկանիշներով։
2009թ. հունվարին Անկարայի դատախազությունը որոշում էր կայացրել «Հայերից ներողություն եմ խնդրում» արշավի կազմակերպիչ չորս թուրք մտավորականներին քրեորեն չհետապնդելու մասին։ Որոշումը հիմնավորվել էր նրանով, որ «ժողովրդավարական հասարակության մեջ հակադիր կարծիքները պաշտպանված են մտքի և խոսքի ազատության իրավունքով»։
Իսկ ավելի ուշ` 2009թ. մարտին, Սինջանի քրեական դատարանը բավարարել էր Անկարայի դատախազության` «Հայերից ներողություն եմ խնդրում» արշավի կազմակերպիչներին քրեորեն չհետապնդելու վերաբերյալ որոշման բողոքարկումը։
Թերթ.am
2010-01-17
Թուրքիայում հայերից ներողություն խնդրելը հանցանք չէ
Publicado por Hayasa en 21:25
Etiquetas: Եղեռն, Իրադարձային, Քաղաքական
Suscribirse a:
Enviar comentarios (Atom)
0 comentarios:
Publicar un comentario