2010-01-18

Հրանտ Դինքի սպանությունից երեք տարի անց դատավարությունը տեղից չի շարժվում

«Ակօս» շաբաթաթերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանությունից անցել է երեք տարի։ Սակայն, կարելի է ասել, որ այդ սպանության մանրամասների մասին գիտենք այնքան, որքան երեք տարի առաջ։

Խմբագրապետի սպանության գործի դատավարության ընթացքի մասին «Ֆըրաթ» գործակալության հետ զրուցել է Հրանտ Դինքի ընտանիքի փաստաբան, «Մեծ մայրս» գրքի հեղինակ Ֆեթհիյե Չեթինը։ Նրա խոսքով՝ դատական գործընթացը տեղից չի շարժվում։
«Սպանության գործի դատավարությունն սկսվել է 2,5 տարի առաջ։ Սակայն ցավով պետք է նշեմ, որ դատական գործընթացը գրեթե այն կետում է, որտեղից մեկնարկել է։ Առաջընթաց չի արձանագրվում»,- նշել է Ֆեթհիյե Չեթինը և ավելացրել, որ իրական հանցագործներն ու պատասխանատուներն ազատության մեջ են։

«Մենք պահանջում ենք Հրանտի սպանության իրական կազմակերպիչներին։ Այդ ուղղությամբ որևէ զարգացում չկա։ Սակայն կան պետական զեկույցներ, օրինակ` կառավարության, Ներքին գործերի նախարարության, Թուրքիայի Ազգային մեծ ժողովի Մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովի զեկույցները։ Իսկ սրանք վկայում են այն մասին, որ պետությունը գիտեր սպանության կազմակերպիչներին։ Բոլոր հետախուզական կառույցները գիտեին, որ Հրանտը սպանվելու էր։ Այդ կառույցները հետևում էին Հրանտին։ Ինչո՞ւ որևէ քայլ չձեռնարկեցին` սպանությունը կանխելու համար։ Հակառակ բոլոր այդ զեկույցների առկայության` իրական պատասխանատուները թաքցվում են»,- ասել է Ֆեթհիյե Չեթինը։



Թերթ.am

0 comentarios:

Suscribete via RSS

Entradas RSS

Add to The Free Dictionary Top Blogs Suscribirse a Bloglines Add to Excite MIX Top Blogs Top Blogs Top Blogs Top Blogs