Բարաք Օբամայի վարչակազմն անելու է հնարավոր ամեն ինչ, որպեսզի Հայոց ցեղասպանության վերաբերյալ թիվ 252 բանաձևը Կոնգրեսի լիագումար նիստի օրակարգում չընդգրկվի։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:
«Մենք շատ ակտիվ աշխատանքներ են իրականացնելու, որպեսզի բանաձևը չհայտնվի Կոնգրեսի օրակարգում»,- հայտարարել է Քլինթոնը:
Ավելին, պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Քրոուլին լրագրողներին հաղորդել է, որ վարչակազմն արդեն համաձայնության է եկել Կոնգրեսի ղեկավարության հետ այս հարցում։ «Ենթադրում ենք, որ սրանով ամեն ինչ կավարտվի»,– ասել է նա՝ նկատի ունենալով նախորդ օրը Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կայացած քվեարկությունը։
Ամերիկյան լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Միացյալ Նահանգներում իշխող Դեմոկրատական կուսակցությունը ներկա փուլում չի քննարկում թիվ 252 բանաձևը Կոնգրեսում քվեարկության դնելու հարցը։
Թերթ.am
Suscribirse a:
Enviar comentarios (Atom)
0 comentarios:
Publicar un comentario