Թուրքիայի Ազգային մեծ ժողովի «Խաղաղություն և ժողովրդավարություն» քրդամետ կուսակցության պատգամավոր Մեհմեթ Նեզիր Քարաբաշը երկրի իշխանություններին կոչ է արել 1915թ. իրադարձությունները ճանաչել որպես Ցեղասպանություն և ներողություն խնդրել հայ ժողովրդից: Այս մասին հաղորդում է թուրքական Zaman օրաթերթը:
«Մենք կարևորում ենք Միացյալ Նահանգներում հայկական բանաձևի ընդունումը: Հավատում ենք, որ դա խնդիրների կարգավորման համար նախազգուշացում է` ուղղված Թուրքիայի պետությանն ու քաղաքական գործիչներին»,- հայտարարել է խորհրդարանականը` ավելացնելով, որ 1915թ. հայերի հետ տեղի ունեցածի քննարկումը միշտ տաբու է եղել Թուրքիայում:
«Անհրաժեշտ է, որպեսզի մենք ներողություն խնդրենք այս երկրում տեղի ունեցած իրադարձությունների համար: Կուզեք` անունը ցեղասպանություն դրեք, կուզեք` կոտորած, սակայն մենք պետք է ներողություն խնդրենք մի ժողովրդի նկատմամբ իրագործած սպանդի համար և այդ հարցը քննարկելով մեր ներսում` հայ ժողովրդի հետ կարգավորենք մեր խնդիրները»,- հայտարարել է Մեհմեթ Նեզիր Քարաբաշը:
2010-03-08
Suscribirse a:
Enviar comentarios (Atom)
0 comentarios:
Publicar un comentario