Շվեդիայի Ռիկսդագում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի օգտին քվեարկել է ծնունդով Թուրքիայից երկու ասորի և մեկ քուրդ խորհրդարանական: Այս մասին թուրքական Sabah օրաթերթին տված հարցազրույցում ասել է Շվեդիայի Ռիկսդագի թուրք պատգամավոր Մեհմեթ Քափլանը, որը բանաձևի քվեարկության ժամանակ լքել էր նիստերի դահլիճը:
Քափլանի խոսքով` բանաձևին կողմ են քվեարկել Ռիկսդագի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից ազգությամբ ասորի Իբրահիմ Բայլանը և Յըլմազ Քերիմոն, Ժողովրդական կուսակցությունից` ազգությամբ քուրդ Գյուլան Ավջըն:
Կանաչների կուսակցությունից թուրք խորհրդարանական Մեհմեթ Քափլանը քվեարկությանը չմասնակցելու իր քայլը բացատրել է այն հանգամանքով, որ իր կուսակցությունը որոշում էր կայացրել աջակցել բանաձևի ընդունմանը, իսկ ինքը չէր կարող դեմ արտահայտվել այդ որոշմանը, այդ պատճառով էլ, ի նշան բողոքի, լքել էր նիստերի դահլիճը: Քափլանի այս քայլը թուրքական մամուլը որակել էր որպես Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունմանը «ոչ» ասելու անկարողություն:
Հիշեցնենք, որ Շվեդիայի Ռիկսդագը մարտի 11-ին 131 կողմ, 130 դեմ ձայներով ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը:
Թերթ.am
2010-03-11
Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի օգտին քվեարկել են ծնունդով Թուրքիայից երեք շվեդ խորհրդարանականներ
Publicado por Hayasa en 23:00
Etiquetas: Իրադարձային, Հայաստան, Քաղաքական
Suscribirse a:
Enviar comentarios (Atom)
0 comentarios:
Publicar un comentario