Շվեյցարիան շարունակում է հավատարիմ մնալ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների բարելավման գործընթացին աջակցություն ցուցաբերելու քաղաքականությանը: Այս մասին ԱՊԱ-ին հայտնել են Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարությունում:
«Մենք անհամբեր սպասում ենք Արձանագրությունների վավերացման գործընթացին, որը ճանապարհ կհարթի այն քայլերի իրականացման համար, որոնք նախատեսված են այդ փաստաթղթերով»,- նշել են Շվեյցարիայի ԱԳՆ-ում:
Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարությունը հրաժարվել է մեկնաբանել պաշտոնական Անկարայի դիրքորոշումը, որը հրաժարվում է ուղարկել փաստաթղթերը թուրքական խորհրդարան վավերացման համար` պատճառաբանելով դա ՀՀ Սահմանադրական դատարանի որոշմամբ:
«Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների բարելավման գործընթացում միջնորդությունը Շվեյցարիայի ընդհանուր քաղաքականությունն է, և մենք հրաժարվում ենք այդ հարցի ինչ-որ պահի հետ կապված որևէ մեկնաբանություն տալ»,- եզրափակել է Շվեյցարիայի ԱԳՆ-ն:
Այսպիսով պաշտոնական Բեռնը չի հաստատել թուրքական հերթական ապատեղեկատվությունը, ըստ որի` Հայաստանի Սահմանադրական դատարանի կայացրած որոշման հետևանքով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջ եկած անհանգստությունների առնչությամբ պաշտոնական Բեռնը իբր երեք ուղերձ էր հղել պաշտոնական Երևանին:
Հիշեցնենք, որ երեկ թուրքական «Սթար» թերթը գրել էր, թե շվեյցարացի մի դիվանագետ իր հայ պաշտոնակցին հղել էր հետևյալ ուղերձները.
1. Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը դանդաղեցնելու է գործընթացը:
2. Երկու արձանագրությունները մեկ ամբողջություն են:
3. Մենք հավատում ենք, որ հայկական կողմը Սահմանադրական դատարանի որոշումը կմեկնաբանի արձանագրությունների ոգուն համապատասխան:
Ավելին, ինչպես Tert.am-ին փոխանցեցին մեր դիվանագիտական աղբյուրները, իրականում տեղի է ունեցել ճիշտ հակառակը. Շվեյցարիայից զանգահարել և հիշյալ ուղերձները փոխանցել են Թուրքիային:
2010-01-25
Շվեյցարիան չի հաստատում թուրքական ապատեղեկատվությունը
Publicado por Hayasa en 14:37
Etiquetas: Իրադարձային, Հայաստան, Քաղաքական
Suscribirse a:
Enviar comentarios (Atom)
0 comentarios:
Publicar un comentario