2010-01-28

21-ամյա աղջիկը սովորում է առաջին դասարանում

Դոնի Ռոստովի 21-ամյա բնակչուհի Օլգա Սոբուրը, ով երբեք նախկինում դպրոց չի հաճախել, այս տարվա հունվարին առաջին անգամ գնացել է միջնակարգ դպրոցի առաջին դասարան: Այս մասին հաղորդում է газета.ru-ն:

«Օլգայի մայրը մահացել էր, հայրը նրանով չէր զբաղվում, ստացվել է այնպես, որ նա երբեք չի սովորել»,- նշել է դպրոցի տնօրեն Վալենտինա Տոկարևան` հավելելով, որ աղջիկը վաստակել է իր ապրուստը` աշխատելով որպես վաճառողուհի և զուգահեռաբար սովորելով կարդալ ու գրել:
Այժմ Օլգան սովորում է առաջին դասարանում: «Սա հեռակա ուսուցում է, որը նախատեսում է ինքնուրույն տնային աշխատանք և քննություններ դպրոցում, սակայն քանի որ աղջիկը չի սովորել դպրոցում, մենք նրա համար կազմակերպել ենք ուսուցիչների հետ անհատական պարապմունքներ»,- նշել է դպրոցի տնօրենը: Աղջիկը սովորում է հատուկ իր համար մշակված կրթական ծրագրով:

Tert.am

0 comentarios:

Suscribete via RSS

Entradas RSS

Add to The Free Dictionary Top Blogs Suscribirse a Bloglines Add to Excite MIX Top Blogs Top Blogs Top Blogs Top Blogs