Թուրքիայի ԵՄ անդամակցության հարցում եվրոպացիները բաժանվել են երկու հավասար մասերի: Այս մասին են վկայում եվրոպական հինգ երկրներում անցկացված հասարակական կարծիքի հարցման արդյունքները:
Ինչպես հաղորդում է «Ֆրանսպրես» գործակալությունը, հարցումն իրականացվել է Մադրիդի, Գրանադայի և Բողազիչիի համալսարանների կողմից Գերմանիայում, Իսպանիայում, Ֆրանսիայում, Լեհաստանում և Անգլիայում:
Հարցման մասնակիցների 47%-ը կողմ, 47%-ը` դեմ է արտահայտվել Թուրքիայի ԵՄ անդամակցությանը: Իսկ Թուրքիայի Եվրամիության անդամ դառնալու հարցը հանրաքվեի միջոցով լուծելուն կողմ է արտահայտվել հարցվածների 41%-ը, դեմ` 52%-ը:
Թերթ.am
Suscribirse a:
Enviar comentarios (Atom)
0 comentarios:
Publicar un comentario