Հայտնի բրիտանացի վերլուծաբան և հոդվածագիր Ռոբերտ Ֆիսկը Independent–ում հրապարակված իր վերջին հոդվածում գրում է. «Իսրայելն օրերս կրկին հարգանքի տուրք էր մատուցում 20-րդ դարի երկրորդ Հոլոքոստի զոհերի հիշատակին: Սակայն, ըստ հոդվածագրի, Իսրայելի հայկական համայնքի անդամները չէին մասնակցում իսրայելական պաշտոնական արարողություններին։
Բրիտանացի վերլուծաբանի կարծիքով` դրա պատճառը, հավանաբար այն է, որ Իսրայելը պաշտոնապես չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, և մեկնաբանում է՝ թուրք-իսրայելական դիվանագիտական և ռազմավարական հարաբերություններն ավելի կարևոր են, քան Ցեղասպանությունը: «Կամ ավելի կարևոր էին»,– ավելացնում է վերլուծաբանը։
Ռոբետ Ֆիսկը մեջբերում է «Երուսաղեմի 2000-հոգանոց ազդեցիկ հայկական համայնքի ականավոր ներկայացուցիչ», պատմաբան Ջորջ Հինթլյանի խոսքերը, թե «կան բաներ, որոնք անբացատրելի են. գուցե, իսրայելցիներին դուր չի գալիս այն, որ մեկ այլ ցեղասպանություն էլ է եղել»:
«Բայց ժամանակները փոխվում են: Ինչ Թուրքիան սկսել է խոսել Իսրայելի կողմից Գազայի հատվածում պաղեստինցիների սպանդի մասին, իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյաները հակարծ իրենց համար նորից հայտնաբերել են Հայոց ցեղասպանությունը։ Ովքե՞ր են թուրքերը, որ խոսեն զանգվածային սպանդի մասին: Ի՞նչ է, որևէ մեկը մոռացե՞լ է Հայոց ցեղասպանության մասին»,– գրում է վերլուծաբանը:
Ջորջ Հինթլյանը հիշեցրել է՝ «երեք տասնամյակ շարունակ իսրայելական հեռուստաալիքներով չի ցուցադրվել Հայոց ցեղասպանության մասին վավերագրական որևէ ֆիլմ, քանի որ դա կվիրավորեր թուրքերին: Եվ հանկարծ անցած տարի իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյաներ պահանջեցին, որ նման ֆիլմ ցուցադրվի»:
Բոլորն սկսեցին խոսել Հայոց ցեղասպանության մասին. Ջորջ Հինթլյանը հայտնվեց իսրայեկան հեռուստաեթերում փոխարտգործնախարար Դենի Այալոնի հետ, որը վիրավորել էր թուրք դեսպանին` ստիպելով նրան նստել ավելի ցածր բազմոցի վրա, և Իսրայելի Կնեսետի խոսնակ Ռուվեն Ռիվլինի հետ, որն ասաց, որ Իսրայելը պետք է «ամեն տարի» հարգանքի տուրք մատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Բրիտանացի վերլուծաբանի հոդվածում նշվում է, որ այժմ իսրայելական մամուլը Հայոց ցեղասպանությունն անվանում է Shoah։ Դա այն բառն է, որն իսրայելցիներն օգտագործում են հրեական Հոլոքոստի մասին խոսելիս:
Թերթ.am
Suscribirse a:
Enviar comentarios (Atom)
0 comentarios:
Publicar un comentario