«Ես կարծում եմ, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը կարող է ձախողվել»,- Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։ Ըստ նրա` «այդպիսի վտանգ կա, բայց դա դեռ վերջնական ձախողում չէ։ Ժամանակ կա, և եթե թուրքական կողմը կատարի իր պարտավորությունները, գործընթացը կշարունակվի»։Անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Ֆիլիպ Քրոուլիի վերջին հայտարարությանը` Սաֆրաստյանը նշեց, որ այն առաջին հերթին և գլխավորապես ուղղված է Թուրքիային, քանի որ հենց վերջինս է պատրվակներ փնտրում գործընթացը դանդաղեցնելու, կասեցնելու կամ էլ ընդհանրապես գործընթացից դուրս գալու համար։
Հիշեցնենք, որ Քրոուլին նշել էր, թե ԱՄՆ-ն շահագրգռված է հայ-թուրքական Արձանագրությունների շուտափույթ վավերացմամբ, ինչպես նաև կարևորել էր այն հանգամանքը, որ կողմերը կատարեն իրենց ստանձնած պարտավորություններն ու վավերացնեն արդեն ստորագրված Արձանագրությունները։
Suscribirse a:
Enviar comentarios (Atom)
0 comentarios:
Publicar un comentario