2010-01-27

Թուրքիան կամակորություն է անում` գործընթացից դուրս գալու համար. թուրքագետ

«Թուրքիան կամակորություն է կատարում, խնդիրներ է հարուցում, որպեսզի կարողանա հետ կանգնել հայ-թուրքական կարգավորման գործընթացից` առանց միջազգային հանրության ճնշման թիրախ դառնալու»,- այս կարծիքը հայտնեց թուրքագետ Հակոբ Չաքրյանը` Tert.am-ի խնդրանքով մեկնաբանելով այն տեղեկատվությունը, թե Թուրքիան սկսում է իրավաբանական խորհրդակցություններ` կապված ՀՀ ՍԴ որոշման հետ։Թուրքագետի խոսքով, Հայաստանի ՍԴ-ի որոշումը Թուրքիային չի վերաբերվում։ Այն ընդամենը հայկական իշխանություններին հիշեցնում է, որ նրանք պետք է հետամուտ լինեն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, ինչպես նաև ամրագրում, որ Արձանագրությունների վավերացումը կապ չունի որևէ մեկ այլ խնդրի կամ երրորդ կողմի հետ։ Այս պարագայում ՍԴ որոշման առնչությամբ իրավական երաշխիքներ ստանալու Թուրքիայի ցանկությունը, ըստ Հակոբ Չաքրյանի, գործընթացից դուրս գալու քայլ է` գործընթացի տապալման պատասխանատվությունը Հայաստանի վրա բարդելու ցանկությամբ։

Թուրքիայի կամակորության պատճառներից մեկն էլ, Հակոբ Չաքրյանի կարծիքով, Թուրքիայի վարչապետ Էրդողանի այցերն էին ԱՄՆ և Ռուսաստան, որտեղ «նախագահներ Օբաման և Պուտինը նրան ասել են, որ հայ-թուրքական և ղարաբաղյան խնդիրները հնարավոր չէ կապակցել միմյանց»։ Ըստ թուրքագետի` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման «իրական ցանկացողները» միջազգային ուժերն էին, հետևաբար` գործընթացի տապալման դեպքում նրանք պետք է մեղադրեն Թուրքիային։

0 comentarios:

Suscribete via RSS

Entradas RSS

Add to The Free Dictionary Top Blogs Suscribirse a Bloglines Add to Excite MIX Top Blogs Top Blogs Top Blogs Top Blogs